Հայոց ազգային բանակը 25 տարեկան է

31.01.2017 15:55
2364

Հունվարի 28-ի ձյունառատ օրը հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մարզկենտրոն Կապանում մեկնարկեցին 54122 զորամասից, որտեղ կայացավ հանդիսավոր տողան: Միջոցառմանը մասնակցում էին մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմի կապանցի ազատամարտիկներ, պատանի երկրապահներ: Բանակի օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Միրզոյանը, պահպանիչ խոսք ասաց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը, տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն:

Իսկ Կապանի Գ.Նժդեհի անվան հրապարակում տեղի ունեցավ զինվորական հանրահավաք: Փողային նվագախումբը տոնական մեղեդիներ էր հնչեցնում, հրապարակում ցուցադրված էին ռազմական տեխնիկայի նմուշներ, որոնցով հետաքրքրված էին հատկապես դեռահասները: Բանակի օրվա առթիվ բանակային առաջին կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ուղերձը հրապարակեց կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը: Ազգային բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար N54122 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Զոհրապ Հունոյանը պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով, իսկ զորամասի գաղտնի մասի պետ, ավագ ենթասպա Շուշիկ Պետրոսյանը «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Հրապարակով հանդիսավոր քայլքով անցան զորամասի սպաներն ու զինվորները: Այնուհետեւ հանդիսության մասնակիցների մի խումբ այցելեց Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան գոյամարտի եւ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

Կեսօրից հետո Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց հանդիսավոր նիստ, օրվա խորհրդի առթիվ ներկաներին բարեմաղթանքի խոսքեր հղեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով շնորհակալագրեր ու նվերներ հանձնեց մի խումբ զինվորականների, մարզպետ Վահե Հակոբյանի՝ բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձը հրապարակեց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը: Տոնի առթիվ շնորհակալական խոսքով հանդես եկան N զորամասի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Մասիս   Բագրատյանը, Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Հանդիսավոր մասի ավարտից հետո տրվեց տոնական համերգ:

Այդ օրը Սիսական գնդում եւս տոնական տրամադրությունն էր իշխում: Բանակի օրվան նվիրված հանրահավաքում ելույթ ունեցան եւ ներկաներին բարեմաղթանքի խոսքեր հնչեցին փոխգնդապետ Աշոտ Եղիազարյանը, Սիսիանի հոգեւոր հովիվ տեր Պարգեւ քահանա Զեյնալյանը եւ համայնքապետ Արթուր Սարգսյանը, ով մի շարք սպաների ու զինվորականների արժեքավոր նվերներ հանձնեց: Իսկ մի շարք զինվորականներ արժանացան ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի, Սիսիանի գնդի հրամանատարի կրծքանշանների, պատվոգրերի, շնորհակալագրերի:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում: Ներկաներին ողջույնի խոսք ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Հայոց բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Թելման Մաթեւոսյանը, Մեղրու զինվորական կոմիսար, մայոր Դավիթ Անանյանը, ներկաներին իր օրհնանքի խոսքերը հղեց Մեղրու տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը: Տոնական համերգը նախաձեռնել էր Մեղրու մարզամշակութային կենտրոնը:

Չնայած առատ ձյանն ու եղանակային անբարենպաստ տեղումներին՝ Քաջարան քաղաքում մեծ շուքով, պատշաճ մակարդակով տոնվեց Բանակի օրը:

Նշենք, որ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ մարզպետ Վահե Հակոբյանի կողմից նվերներ ստացան պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:

Հայոց ազգային բանակի կազմավորման 25-ամյակի շրջանակներում հունվարի 27-ին Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղերի» ստուդիայի պարասենյակը կոչվեց ապրիլյան պատերազմի նահատակ, ստուդիայի նախկին անդամ եւ կրտսեր պարուսույց Նորայր Գասպարյանի անվամբ: Բացի այդ նրա անվամբ պարասենյակում ստեղծվեց անկյուն: Իսկ մշակույթի կենտրոնում «Պարի ստուդիայի» ծննդյան 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը եւս նվիրված էր Նորայր Գասպարյանի հիշատակին, ստուդիայի տարբեր տարիքային խմբերի սաները հանդես եկան պարային կատարումներով, որոնց թեմատիկան հիմնականում բանակն էր: Հայտարարվեց, որ Կապանի մշակույթի կենտրոնը սահմանել է Նորայր Գասպարյանի անվամբ մրցանակ՝ տարվա լավագույն պարողների համար. մրցանակի համար ընտրվել էր Նորայրի կերպարը…

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ ծրագրված ոչ բոլոր միջոցառումները հնարավոր եղավ Գորիսում անցկացնել` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Բայց եւ այնպես, օրը տոնական էր, գորիսեցիների տրամադրությունը` բարձր: Հունվարի 28-ին Գորիսի բոլոր օջախներում բաժակ բարձրացվեց հայոց տան պաշտպանների կենացը, նրանց մաղթեցին առողջություն, անառիկություն: 2016թ. տարվա մարդ կոչումը գորիսեցիները շնորհեցին հայոց զինվորին ու սպային, որ ամուր զսպաշապիկ են ազերիների համար:

Իսկ առավոտյան Գորիսի համայնքապետարանի աշխատակիցները համայնքապետ Վաչագան Ադունցի ղեկավարությամբ, ինչպես նաեւ Գորիսի երկրապահները, եղան Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրում, իրենց խոնարհումը զոհերին հայտնեցին ծաղիկներ դնելով: Այնուհետեւ նրանք գնացին Գորիսում տեղակայված N զորամաս: Գ.Աշոտի անունը կրող համույթի երգիչ-երգչուհիները զինվորների տոնական օրվան եւս մի շտրիխ ավելացրին` իրենց կատարումներով:

Գորիսի համայնքապետարանը հեռուստացույց նվիրեց զորամասին:

Վ.Վաղարշյանի անվան Գորիսի պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը տոնական օրվա կապակցությամբ ներկայացրեց Ա.Երնջակյանի «Ի զեն» պիեսը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09