Ակնաբուժական նոր կլինիկա Կապանում՝ «ԱՆՍԻ ՕՊՏԻՄԵԴ»

30.03.2021 11:08
8010

Կապանի ԲԿ-ից դուրս եմ եկել, դեղատուն եմ փնտրում։ Անցնում եմ կամրջակն ու  նոր բացված ակնաբուժական կլինիկան եմ տեսնում՝ «ԱՆՍԻ ՕՊՏԻՄԵԴ»։ Զարմանքից ու շփոթմունքից մտածածս բարձաձայնում եմ՝ «Նոր  կլինիկա՞ է բացվել»։ Շենքի շքամուտքի մոտ երկու կին էին կանգնած, ովքեր լսելով հարց-մտորումս՝ միաբերան պատասխանում են․

-Իհարկե, մեր քաղաքը զարգանում է, միայն Երեւանում էիք սովոր սենց բաներ տեսնել․․․

Հետաքրքրասիրությունս հաղթում է՝ ներս եմ մտնում։

Ինձ դիմավորում են գեղեցկատես բժշկուհին ու բուժքույրը։

-Նո՞ր եք բացել, շնորհավորում եմ։

-Այս տարվա հունվարից, գաղափարը վաղուց ունեինք, միայն տեղի հարցում տատանվում էինք, պատերազմից հետո, երբ ստեղծվեց այս իրավիճակը, առանց հապաղելու որոշեցինք՝ Կապանում, քանի որ Գորիսից այս կողմ մի քիչ շարժը դժվարացել է, բացի այդ՝ գոնե ես  Կապանում այսպիսի հաստատություն չեմ նկատել,-ասաց բժշկուհի Սիրանույշ Կարապետյանը։  

Հետո առաջարկում են իրենց օգնությունը, հրաժարվում եմ, ասում՝  կցանկանայի ուրախությունս ընթերցողների հետ կիսել, խնդրում եմ մանրամասն ներկայացնել , թե ինչ են առաջարկում մեզ, ինչ մասնագիտական թիմ է աշխատում եւ այլն․

-Մեծ թիմով չենք աշխատում, ես ԵՊԲՀ-ն եմ ավարտել, մասնագիտությամբ ակնաբույժ եմ, մի գործընկեր ունենք, նա հիմնականում մայրաքաղաքում է լինում։ Մեր հաճախորդներին առաջարկում ենք՝

տեսողության սրության ստուգում,

աչքի առաջնային հատվածի հետազոտություն,

ակնահատակի զննում,

աստիգմատիզմի, կարճատեսության, հեռատեսության որոշում, բուժում,

ներակնային ճնշման չափում,

օտար մարմնի հեռացում։

Այնուհետեւ հավելեց․

«Հնարավոր է, որ առաջին այցելությունը բավարար լինի, բայց եթե լուրջ խնդիրներ եմ տեսնում, ապա վերցնում եմ մշտական հսկողության։ Կատարում եմ թե բուժման նշանակումը, թե վարում եմ հետագա ընթացքը։ Ակնոցների նշանակումն այստեղ ենք կատարում, բայց ապակիները Երեւանում են պատրաստվում։ Նոր սերնդի սարքավորումներով ենք աշխատում՝ ավտոռեֆրակտոմետր-կեռատոմետր, անհատական հետազոտության սարք եւ այլն։ Մատչելիության առումով՝ կարող եմ ասել, որ գրեթե պետական բժշկական ծառայությունների արժեքն ենք առաջարկում։ Բայց զեղչեր ունենք, մեծ սիրով ու մեծ զեղչերով կդիմավորենք պատերազմի ընթացքում զոհված մեր հերոսների հարազատներին»։

Մեր զրույցն ընդհատում են այցելուները․ երիտասարդ զույգ է՝ մոտ վեց տարեկան երեխայի հետ։

-Երեխաների՞ն էլ եք սպասարկում։

Բժշկուհու փոխարեն այցելու մայրիկն է պատասխանում․

-Մեզ համար փրկություն է, երեխաս դժվարությամբ է հիվանդանոց գնում, բայց բժշկուհի Կարապետյանի մոտ հաճույքով է գալիս, որովհետեւ նա երեխաների հետ վարվել գիտի, շատ ջերմ է ընդունում, հոգատար է եւ ամենակարեւորը՝ լավ մասնագետ։

 

Տիգրանուհի Բադալյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02