Ակնկալում եմ, որ կառավարությունը շատ լուրջ ուշադրություն կդարձնի ՄԻՊ-ի՝ Սյունիքում ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությանը. Կապանի քաղաքապետ

06.03.2021 21:04
5660

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սյունիքում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին: Այդ ապառազմականացված գոտին կերաշխավորի Սյունիքի բնակիչների անվտանգությունն ու բոլոր իրավունքների պատպանությունը, ինչն այժմ ամբողջությամբ խախտվում է՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակով ու սահմանազատման նոր իրողությունների համատեքստում:

ArmDaily am-ի  հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասաց, որ Արման Թաթոյանը շատ իրավացի է և ապառազմականացված գոտու ստեղծման դեպքում կկարողանան իրացնել ու պահպանելմարդու բոլոր կենսական իրավունքները:

«Այսօրվա դրությամբ այս ռազմական նոր իրավճակը շատ խնդիրներ է առաջացնում: Նախ մեր համայնքի բնակիչների համար առաջացրել է անհանգստության մթնոլորտ, հողերը մշակելու, անասնապահության առումով, և այլն: Ինչպես նաև, մենք ունենք շատ հատվածներ, որոնք որ գործարանային հատվածներ են՝ կոնկրետ մարդկանց աշխատանքի կազմակերպման առումով: Օդանավակայանին հարակից հատվածում մեր գործարանային փողոցն է և բազմաթիվ կազմակերպություններ ունենք և բնականաբար աշխատողներ՝ մոտ 2000-3000 մարդ է այդ տարածքում աշխատում, որոնք գտնվում են կոնկրետ թշնամու նշանառության տակ: Եվ շատ կարևոր է, որ այդ հատվածում նորմալ աշխատանքային մթնոլորտ ապահովվելու համար կոնկրետ ապառազմականացված գոտին ապահովվի»,-ասում է Փարսյանը:

Կապանի համայնքապետը նշում է, որ ապառազմականացված գոտին ենթադրում է թշնամու զինվորականների ավելի հեռու տեղադրումը, երբ զինված խմբավորումները սահմանագծից բավականին հեռու պիտի տեղակայվեն՝ այսինքն կիլոմետրեր հեռու:

«Ես պետք է նշեմ, որ Արման Թաթոյանի հնչեցրած այդ միտքը իդեալական մոտեցում է հարցի լուծման համար: Համենայնդեպս,ես ակնկալում եմ, որ կառավարությունը շատ լուրջ ուշադրություն կդարձնի պրն Թաթոյանի ասածներին ու առաջարկությանը և այդ ուղղությամբ կսկսի աշխատանքներ կազմակերպելը դիվանագիտական կորպուսով»,-ասաց Գևորգ Փարսյանը:

Նա շեշտեց, որ ապառազմականացված գոտու ստեղծումը պահանջում է միայն դիվանագիտական կորպուսի հետևողական աշխատանք:

Հայկա Ալոյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40