Ալեն Նավասարդյան. քաջերը չեն մեռնում՝ անմահանում են

24.02.2022 14:49
1810

Նավասարդյան Ալեն Արտակի. ծնվել է 1989 թ. հունիսի 27-ին: Արմատներով Կապանի շրջանի Ուժանիս գյուղից էր: 1994 թվականին ընտանիքը տեղափոխվել է Քաջարան: Միջնակարգ կրթությունը ստացել է Քաջարանի թիվ 1 դպրոցում: 1996- 2006 թվականներին սովորել և ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2006 թվականին ընդունվել է  Կապանի արվեստի պետական քոլեջ: 2016 թ. ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ: 2008-2010 թթ. ծառայել է ՀՀ զինված  ուժերում:

Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիանտում: 2016 թվականից ԵԿՄ անդամ է, մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Թշնամուն Ալենը ծանոթ էր մանկությունից: Շատ փոքր էր, երբ Կապանի Ուժանիս գյուղում  ռմբակոծության հետեւանքով ավերվեց նրա պապական տունը՝  տարիների ստեղծած ամեն ինչով: Թշնամու հանդեպ ատելությունը նրան բերել էր մեկ անբեկանելի որոշման՝ թուրքին պիտի լռեցնես զենքով, այլ լեզու թուրքը չի հասկանում:

Ալենը հայտնի էր իր ընկերասիրությամբ: Ընկերները  գիտեին, որ ամեն վայրկյան պատրաստ է իրենց կողքին լինել: Նա կենսախինդ էր, սիրում էր կյանքը, ձգտում վայելել այն:

«Որդիս բարի էր, ուշադիր բոլորիս նկատմամբ, հայրենասեր էր, շատ էր սիրում Քաջարանը: Ուղղամիտ ու սկզբունքային էր, չէր ընդունում, երբ խաբում էին իրեն, ինքն էլ չէր չարաշահում ուրիշների վստահությունն ու հարգանքը»,- ասում է Ալենի մայրը:

Ալենը հնարամիտ էր, երազող, երբեմն նաև զինագործ, գեղանկարիչ ու բանաստեղծ...  

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց. Ալենն անմիջապես միացավ հայրենի հողը պաշտպանելու մեկնող քաջարանցիներին: Նրա գործած սխրանքների մասին լեգենդներ են հյուսվում: Երբ լսում ես, թե ինչպես է կռվել, ինչպես է ֆիզիկական բնատուր ուժը կիրառել ի փրկություն վիրավորների:

Ալեն Նավասարդյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 23-ին՝ դիպուկահարի կրակոցից: Աճյունն ամփոփված է Քաջարանի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01