Ռուսաստանը վաղ թե ուշ պարտավոր է պաշտպանել Հայաստանին և Արցախին. Վլադիմիր Լեպեխին

03.11.2020 14:23
1266

Ռուսաստանի Դաշնության պետական դումայի նախկին պատգամավոր Վլադիմիր Լեպեխինը վստահ է, որ Ռուսաստանը պարտավոր է վաղ թե ուշ պաշտպանել Հայաստանին և Արցախին, հակառակ դեպքում մոտ ապագայում կարող է Ռուսաստանից գրեթե ոչինչ չմնալ: Ռուսաստանը վաղ թե ուշ պարտավոր է պաշտպանել Հայաստանին և Արցախին. Վլադիմիր Լեպեխին «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լեպեխինը գրել է Rusnext կայքում հրապարակված իր հոդվածում:

Ռուս քաղաքական գործիչը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս դադարել է զուտ տեղային խնդիր լինելուց:

«Արդեն պարզ է, որ Ղարաբաղում ռազմական հակամարտությունը լոկալ բնույթ չի կրում։ Տարածաշրջանում մեծ աշխարհաքաղաքական խաղ է սկսվել, և կապված է այն իրադարձությունների հետ, որոնք այսօր տեղի են ունենում Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Վրաստանում, իսկ վաղը լիովին իրենց կդրսևորեն անմիջապես Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- գրել է Լեպեխինը:

Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությանը, նշելով, որ այդ պետությունը ՌԴ սահմանների հարևանությամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակներ է հետապնդում:

«Ըստ որոշ տվյալների՝ օրերս Թուրքիան ձեռնամուխ է եղել ԼՂ-ում կռվող հարվածային զորքերի վերախմբավորմանը` «Թուրանական բանակի» մեջ։ Ներքին աղբյուրը հայտնում է, որ «Թուրանական բանակի» շրջանակներում ստեղծվել է հատուկ խումբ, որը մասնագիտանում է հյուսիսային ուղղությամբ մարտական գործողությունների վարման նոր տակտիկական հնարքների մշակման մեջ: Դրա գլխավոր նպատակն այս փուլում գաղտնի գործողությունների իրականացումն է ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ, որոնք ենթադրում են ահաբեկչական գործողությունների և բնապահպանական աղետների կազմակերպում, Ռուսաստանի և նրա ռազմավարական դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի տեղաշարժի մոնիտորինգ, ինչպես նաև կողմնակիցների հավաքագրում»,- նշել է Վլադիմիր Լեպեխինը:

Պետդումայի նախկին պատգամավորը, այս հանգամանքները հաշվի առնելով, ընդգծել է, որ Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել Հայաստանն ու Արցախը, այլապես վտանգից խուսափելն անհնար կլինի:

«Արցախի ղեկավարի և Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի նախագահին ուղղված համատեղ գործողությունների անհրաժեշտության մասին հայտարարությունները միանգամայն բավարար են, որպեսզի կողմերի հաշտեցման անհրաժեշտության մասին խոսքերից անցում կատարվի տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու կոնկրետ գործողությունների»,- գրել է քաղաքական գործիչը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40