Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հայտնում է БЕЛТА-ն։
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները կհանդիպեն նեղ և ընդլայնված կազմերով։
Նիստի ժամանակ իր ելույթում Լուկաշենկոն նշելու է Բելառուսի դիրքորոշումը ԵԱՏՄ պետությունների համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։