Օրվա խորհուրդն էր՝ Մեծ հայրենականի տարիներին Լենինգրադի 900-օրյա բլոկադայի ապաշրջափակման 80-րդ տարեդարձը

23.01.2024 12:15
989

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում հունվարի 22-ին  հյուրընկալվել էին դիվանագետներ՝ Կապանում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության բացումը նախապատրաստող առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը, առաջին քարտուղար Եվգենի Զաբոլոտնին, երրորդ քարտուղար Վլադիմիր Շիրյաևը: Մասնաճյուղի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ներկայացրեց մասնաճյուղի առօրյան, նաև որոշ հիմնախնդիրներ:

Մասնաճյուղի դահլիճում հումանիտար առարկաների և մարմնակրթության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու Քրիստինա Մարգարյանն անդրադարձավ օրվա խորհրդին՝ Մեծ հայրենականի տարիներին Լենինգրադի 900-օրյա բլոկադայի ապաշրջափակման 80-րդ տարեդարձին: Մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը զուգահեռներ անցկացրեց Լենինգրադի շրջափակման և Արցախի հայաթափման միջև այն համատեքստում, որ մարդկության հանդեպ բարբարոսություններին վերջ պիտի տրվի:

«Русский дом»-ի Սյունիքի մարզում նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը ներկայացրեց Լենինգրադի բլոկադայի մասնակից իր մոր՝ Գալինա Բորիսովնա Աղախանյանի հուշերը՝ շրջափակված քաղաքում ապաստանած մարդկանց ծանր ու անտանելի օրերի մասին: Օրվա խորհրդին պատշաճող խոսքեր հնչեցրին Ս. Չաշչիխինը և Վ. Շիրյաևը՝ դատապարտելով մարդկության հանդեպ իրականացվող յուրաքանչյուր ոճիր:

Այնուհետև ցուցադրվեց ֆիլմ՝ «Ժամանակավոր կապ» խորագրով, որ առնչվում էր օրվա թեմային:

Հայտնի դարձավ նաև, որ աշակերտության շրջանում անցկացվելու է վիկտորինա, որում ներառված հարցերը վերաբերելու են Լենինգրադի շրջափակմանը:

 

Վահրամ Օրբելյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02