«Երկիր և մշակույթ» կազմակերպության նախագահը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

02.11.2022 11:10
4750

Նոյեմբերի 1-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն էին այցելել «Երկիր և մշակույթ» կազմակերպության նախագահ Ժիրայր Գասպարյանը (Ֆրանսիայից) և կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախագահ, պատմաբան, հնագետ Դավիթ Դավթյանը:

Սամվել Ալեքսանյանի հետ հանդիպման առիթը և թեման Սյունիքի ճարտարապետական գոհարներից և հայ պատկերագրության ու մանրանկարչության պսակներից մեկն էր՝ Բղենո Նորավանքը, որին նվիրված թերթային հատուկ համարի նախապատրաստման ուղղությամբ ներկայումս բազմակողմանի աշխատանքներ են տարվում:

Ժիրայր Գասպարյանը և Դավիթ Դավթյանը նշեցին Բղենո Նորավանքի տարածքում ամբողջական պեղումներ կատարելու անհրաժեշտությունը, սակայն այդ ամենն ինքնանպատակ կլիներ, եթե չհաջորդեին վերականգնողական աշխատանքները:

Պարզվում է՝ «Երկիր և մշակույթը» տարիներ առաջ է այդ նպատակով ծրագիր կազմել, որը, սակայն, կյանքի չի կոչվում համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

«Երկիր եւ մշակույթ» կազմակերպության կողմից 2012 թ. իրականացվել է «Հավատք և ժառանգություն» խորագրով արշավ դեպի Սյունիք, որտեղ, ի թիվս այլ հուշարձանների, բարեկարգվել է նաև Բղենո Նորավանքի տարածքը:

Զրուցակիցները կարևորեցին Բղենո Նորավանքի պատկերաքանդակների դերը հայ պատկերագրության մեջ, ինչպես և «Էջմիածնի ավետարանը» (գրչավայրը՝ Բղենո Նորավանք), որն արդարացիորեն (հատկապես փղոսկրյա շապիկի և մանրանկարների շնորհիվ) համարվում է հայոց ավետարանների թագուհին:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունը հետամուտ է այդ ամենը նորովի արժևորելու և հայ հանրությանը ներկայացնելու գործին:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին համագործակցել Բղենո Նորավանքին նվիրված թերթային հատուկ համարի նախապատրաստման գործում:

Սամվել Ալեքսանյանը բարձր գնահատեց «Երկիր և մշակույթ» կազմակերպության դերակատարությունը Սյունիքի պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանման գործում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40