Ադրբեջանը քաղաքական տիրույթում փորձում է ավելի մեծ փրկագին ստանալ հայ ռազմագերիների վերադարձի դիմաց. Սիրանուշ Սահակյան

05.04.2022 23:12
3207


 

Թեեւ մենք հնարավորություն ունենք ՄԻԵԴ-ի վերջնական դատական ակտով հասնել գերիների ազատ արձակմանը, սակայն գործերի քննության համար ժամանակ է պահանջվում, սա գիտակցելով, Ադրբեջանը, քաղաքական տիրույթում փորձում է ավելի մեծ փրկագին ստանալ հայ ռազմագերիների վերադարձի դիմաց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Դրանք հիմնականում զիջումներ են, որոնք առնչվում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Արցախի ինքնորոշման իրավունքին, եւ այլ քաղաքական բնույթ ունեցող հարցերի։ Աշխատանքները շարունակվում են իրավական, քաղաքական, դիվանագիտական ուղղություններով։ Մեկ բացասական զարգացում եղավ, որը կարճաժամկետ հեռանկարում թուլացրեց իրավական գործընթացների դերը, դա Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության դատարանում պետության խնդրանքի մերժումն էր, որը կապված էր ռազմագերիների ազատ արձակման պահանջի հետ, որը քաղաքականապես ուժեղացրեց Ադրբեջանի դիրքերը։ Եթե ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը հրաժարվում է վաղ փուլում պահանջել հայ ռազմագերիների վերադարձը, սա նշանակում է, որ այլ իրավական ճանապարհ որպես անհապաղ միջոց գերիների վերադարձը, կազմակերպելու ուղղակի գոյություն չունի»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբան  Սահակյանը նշեց, որ այս պահին իրավական գործընթացները թեեւ շարունակվում են, բայց իրավական գործընթացներով անհապաղ ազատ արձակումը սպառված է. «Մենք կարող ենք այս ճանապարհով լուծումներ ունենալ երկու տարվա կտրվածքով, իսկ կարճաժամկետ հեռանկարում  միակ տիրույթը դիվանագիտական, քաղաքականն է։ Այստեղ մեծ նշանակություն ունի միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը, ունեն գործիքներ, որոնցով կարող են ճնշել Բաքվի իշխանություններին, սակայն իրենց ողջ ներուժը չեն գործադրում, ինչը դարձյալ պայմանավորված է հայ-ադրբեջանական-թուրքական բարիդրացիական փոխհարաբերություններով։ Քանի որ Հայաստանի իշխանությունները հաճախ նաեւ հրապարակային գովաբանություն են հնչեցնում Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների օգտին, միջազգային կառույցները չեն շտապում կոշտ միջոցներով ներազդել այն երկրի իշխանությունների վրա, որոնց հետ Հայաստանն ունի լավ հարաբերություններ եւ որեւէ դժգոհություն չի արտահայտում»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հայ գերիների վերադարձի գործընթացը ձգձգվում է, որը կապված է մեծ քաղաքական օրակարգի հետ, ըստ ներկայացուցչի, քանի դեռ այս քաղաքական օրակարգը լուծված չէ, ռազմագերիները որպես պատանդ կպահվեն Բաքվում։

Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես ընդունում է, որ իր մոտ այս պահին 38 գերեվարված անձ կա, որոնցից միայն 3-ն են քաղաքացիական անձինք։ Սակայն կան եւս 80 անձինք, որոնց՝ Բաքվում լինելը ապացուցված է փաստերով, կան լուսանկարներ ու տեսագրություններ, նույնիսկ Եվրոպական դատարանն է դա ապացուցված համարել, սակայն Բաքում պաշտոնապես չի հաստատում նրանց գերի լինելը։ Պաշտոնական տվյալով՝ դեռեւս անհայտ է մնում 187 զինծառայողի եւ 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։  Վերջին անգամ 8 հայ ռազմագերիների է Հայաստան վերադարձվել այս տարվա փետրվարին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

«Աշխատանքները ոչ թե պետք է միտված լինեն արդեն իսկ հաստատված գերիների վերադարձին, այլ նաեւ չհաստատված գերիների հաստատմանը եւ նրանց վերադարձին, որն ավելի բարդ խնդիր է։ Հայաստանի իշխանությունները հիմա կենտրոնացել են ավելի հեշտ լուծելի խնդրի վրա եւ դրանով իսկ երկրորդում են ավելի բարդ կարեւորության խնդիրը, դա չհաստատված գերիների հաստատումն ու վերադարձն է։ Այս հայտարարություններով նրանք շեղում են խնդիրները եւ միայն կենտրոնանում են հեշտ լուծելի խնդրի վրա՝ անտեսելով բարդ լուծելի խնդիրը»։

Անդրադառնալով Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ում ներկայացված Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ գանգատներին՝ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այս պահին շուրջ 300 զոհերի առնչությամբ գանգատներ են տարվել Եվրոպական դատարան։

Սահակյանը նկատեց, որ «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» գործից նպատակային  չեն խոսում, հիմնականում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջան» գանգատի մասին է խոսվում.

«Եթե ի սկզբանե դիրքերը թույլ էին գնահատվել, այդ գանգատը պարզապես չպետք է ներկայացվեր, սակայն եթե ներկայացվել է, ուրեմն պետք է անհրաժեշտ ջանասիրություն դրսեւորվի, որ Հայաստանը հաղթանակի այդ գործը։ Եթե ՄԻԵԴ-ում Հայաստանը պարտության մատնվի «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» գործով, դրա իրավաքաղաքական հետեւանքները Հայաստանի համար շատ ավելի ծանր են լինելու»։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08