Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել, բայց մենք դա որտեղի՞ց իմանայինք. Օսիպյան

28.06.2018 12:54
1293

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, կատավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը:

«Մենք ի սկզբանե չգիտեինք զենքը օրինական է, թե ոչ: Մենք տեղեկություն էինք ստացել, որ զենքեր կան իր մոտ եւ մյուս մեքենայում: Մենք ստուգեցինք, այդ զենքերն օրինական են, հիմա անցնում են մասնագիտական փորձաքննություն»,- ասաց Օսիպյանը:

Հարցին, թե նրա հետ կապված այլ կասկածներ չկա՞ն, ոստիկանապետը պատասխանեց. «Այս պահին սահմանափակվենք այսքանով: Մշտապես ոստիկանությունն ունենում է օպերատիվ տեղեկություններ, նոր բան լինի, կհրապարակենք»:

Օսիպյանը պնդեց, որ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված իրեն ուղղված ճնշումներ չեն եղել. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ Սահմանադրության համապատասխան, ինձ որեւէ ցուցում, հրաման չի եղել, խելացի չի լինի նման բան անել: Ես օրենքով եմ իրականացնում ցանկացած գործողություն:

Եթե դուք տեղեկանայիք, որ Սաշիկ Սարգսյանը զենք ունի, բա հարց չէիք տալո՞ւ, որ Սաշիկ Սարգսյանը զենքով է ման գալիս, ինչո՞ւ չեք տանում: Մենք որտեղի՞ց իմանայինք, որ Սաշիկ Սարգսյանը եւ երկրորդ մեքենայի զենքերը օրինական են, թե ոչ: Ոստիկանության համար ով ուզում է լինի, այդ օրը տեսադաշտում ինքն է հայտնվել, իր մասով ենք տեղեկություն ստացել»,- հայտարարեց Օսիպյանը:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01