Բարձունքը, որտեղ գնդակահարել են հայ զինծառայողներին, Իշխանասարի դիրքերից «Հովազ 1»-ում է․ Սիրանուշ Սահակյան

03.10.2022 16:17
1519

Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրերը, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Ըստ նրա՝ կան նաև հստակ փաստեր, որ 10 օր առաջ ադրբեջանցի զինվորականները այդ հատվածից նկարներ են տարածել՝ որպես Իշխանասարի:

«Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երևում են ադրբեջանցիների տարածած տեսանյութում՝ իրենց իրերով, տեղանքով: Այսինքն՝ միանշանակ է, որ Իշխանասարում է եղել։ Երկու զինծառայողի հեշտությամբ ենք նույնականացրել, մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում են եղել: Նույնականացված երկու զինծառայող պարտադիր ժամկետային է եղել: Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից կադրերում երևում է 4-ի գնդակահարությունը: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան»,- ասաց նա:

Սահակյանի խոսքով՝ առկա են հստակ ապացույցներ, որ գերիների գնդակահարությունը իրականացրել է «Կոմանդո» ստորաբաժանումը, որին վերապատրաստում են թուրք հրամանատարները:

Ըստ նրա՝ այժմ աշխատում են ապացույցների վրա, որպեսզի ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): 44-օրյա պատերազմին վերաբերող՝ ՄԻԵԴ-ում արդեն քննվող գործի շրջանակներում փորձելու են մեծացնել դատարանի պատասխանատվությունը, որպեսզի ստանդարտներ փոխվեն:

Իրավապաշտպանը ընդգծեց՝ արդեն կա հաստատված է 17 գերու անուն, որոնք գտնվում են Ադրբեջանում: Սակայն, ըստ նրա, նրանց թիվն ավելին է, քանի որ ավելի շատ ներկայացված անձինք կան, քան հաստատված են:

Հիշեցնենք՝ երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում կադրեր էին, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ գերիների խմբի:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01