Ալի Խամենեին կարգադրել է Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության բերել ու զգուշացում է ուղարկել ԱՄՆ ռազմաբազաներ ունեցող 6 երկրի

07.04.2025 11:26
597

Թեև Իրանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ բանակցություններ սկսելու պահանջը, սակայն ցանկանում է շարունակել անուղղակի բանակցությունները Օմանի միջոցով․ ասել է պաշտոնյան, որը անանունության պայմանով խոսել է Reuters-ի հետ:

«Անուղղակի բանակցությունները հնարավորություն են տալիս գնահատել Վաշինգտոնի լրջությունը Իրանի հետ քաղաքական հարցերի լուծման հարցում»,- ասել է պաշտոնյան։

Իրանը ծանուցումներ է ուղարկել ամերիկյան ռազմաբազաներ ունեցող՝ Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման ցանկացած աջակցություն՝ ներառյալ իրենց օդային տարածքը կամ տարածքը ԱՄՆ բանակի հարձակման դեպքում ԱՄՆ-ին տրամադրելուն, կդիտվի որպես թշնամական գործողություն:

«Նման արարքը նրանց համար ծանր հետևանքներ կունենա», – ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության բերելու կարգադրություն է արել:

Իրաքի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Քաթարի և Բահրեյնի կառավարությունների խոսնակներն անմիջապես չեն արձագանքել մեկնաբանությունների խնդրանքներին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղյակ չէ նախազգուշացման մասին, սակայն նման հաղորդագրությունները կարող են փոխանցվել այլ ալիքներով:  

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40