Ալիև. Ադրբեջանը սկսել է Նախիջևանի երկաթուղու վերականգման աշխատանքները

25.11.2020 14:40
2329

Ադրբեջանը աշխատանքներ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) հետ երկաթուղային կապը վերականգնելու ուղղությամբ, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Արդեն տրվել են նախնական ցուցումներ Նախիջևանում երկաթուղու վերականգնման հետ կապված», - ասել է Ալիևը ադրբեջանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում:

Բացի այդ, նա ասել է, որ գործնական քայլեր են ձեռնարկվել Բարդա-Աղդամ երկաթուղու վերականգնման ուղղությամբ:

«Այս ճանապարհն անհրաժեշտ է Աղդամի շրջանի վերականգնման և մարդկանց հարմարավետության համար, որոնք ապագայում կապրեն այնտեղ», - ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ Ֆիզուլիի շրջանից դեպի Շուշի տանող մայրուղու շինարարությունն արդեն սկսվել է:

«Այս ճանապարհը կանցնի Խոջավենդի շրջանի մի մասով: Ես հանձնարարել եմ հնարավորինս շուտ ավարտել շինարարությունը: Այնուամենայնիվ, սա մեծ ծավալի աշխատանք է, ճանապարհ չկար, ճանապարհն անցնում է անտառների միջով, կան կիրճեր, բլուրներ, շատ դժվար ռելիեֆ: Այնուամենայնիվ, մենք դա կանենք», - ընդգծել է Ալիևը:

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40