Ալիև․ Հայաստանում պետք է հայտարարեն՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»․ Սպասում եմ

03.05.2023 23:10
1002

Հայաստանը պետք է հաստատի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի՝ հայտարարելով, որ Ղարաբաղն «Ադրբեջանի մաս է», ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 Նա նշել է, որ Հայաստանը ստորագրել է Պրահայի հռչակագիրը՝ 2022-ի հոկտեմբերին, նույն ամսին՝ նաև Սոչիի հռչակագիրը, «որով իր համաձայնությունն է հայտնել որպես հարաբերությունների կարգավորման հիմք ընդունել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը»։

«Ալմա-Աթայի հռչակագրում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների սահմանները փաստացիորեն  գծագրված ու ընդունված են որպես վարչական պաշտոնական սահմաններ։ Դա նշանակում է, որ նրանք արդեն համաձայնել են, որ Ղարաբաղը «Ադրբեջան է»։ Ես էլ վերջերս ասացի, որ նրանց ընդամենը մնացել է վերջին խոսքն ասել։ Նրանք ասել են՝ «ա», հիմա էլ պետք է ասեն՝ «բ», նրանք պետք է ասեն այն, ինչը ես ասացի, հենց այդպես՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Ես սպասում եմ դրան։ Հույս ունեմ, որ դրա ժամանակն էլ կգա»,- ասել է Ալիևը։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40