Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված է ՀՀ-ի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով. Բեգլարյան

09.11.2022 16:25
914

Օկուպացված Շուշիում Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով։

Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։

 

«Ալիևյան ռեժիմը շարունակում է ցեղասպանության և ատելության քաղաքականությունը հայ ժողովրդի և հայոց պետականության նկատմամբ։

Պետք է դադարեցնել այս քաղաքականությունը և կանխել նոր հանցագործությունները միջազգային իրավունքի և պարտավորությունների շրջաններում»,- նշել է Բեգլարյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Ալիևը մեկնել էր Շուշի՝ «հաղթանակ»-ի 2 տարին տոնելու։ Դահլիճում հավաքված զինվորականների առջև իր ունեցած ելույթում նա հիմնականում գովել էր ինքն իրեն և սպառնացել Հայաստանին:

Բնականաբար, առիթը բաց չթողնելով՝ Ալիևը միջանցքի վերաբերյալ կրկին կեղծ պահանջներ էր ներկայացրել Հայաստանին։ Նա չէր մոռացել նաև սպառնալ հարևան Իրանին՝ նրա անցկացրած «զորավարժություններին համարժեք պատասխան տալու խոստումով»:

https://www.armtimes.com/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40