Ալիևի հայտարարությունը շատ համեստ է ադրբեջանական ֆանտաստիկայի ֆոնին. Բալայան

10.07.2018 14:59
1233

Ադրբեջանի նախագահը հայտարարարել է, որ իրենք դեր ունեն Հայաստանում Սերժ Սարգսյանի ռեժիմը քաղաքական դաշտից վերացնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բավականին համեստ է, եթե դիտարկենք նախորդ հայտարարությունների ֆոնին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Աշխարհում Ալիևի ասածն ընկալվում են որպես իրականությունից կտրված հայտարարություններ, և սա հերթականն է դրանց շարքից։ Իմ կարծիքով` դրան ինչ-որ լրջություն հաղորդելը և մեկնաբանելն անիմաստ է, որովհետև եթե հիշենք` որքան շատ են ֆանտաստիկայի ժանրից հայտարարություններ արվել, սա գուցե ավելի համեստ կթվա»,- ասաց նա։

Բալայանը նշեց, որ այս կապակցությամբ արտգործնախարարությունն ավելի մանրամասն հայտարարություն կանի։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ` հուլիսի 9-ին, կառավարության ընդլայնված նիստում ելույթ ունենալիս ասել է, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանափոխության հարցում։

«Ուզում եմ ասել, որ մեր դերը ևս կա Հայաստանում Սերժ Սարգսյանի ռեժիմը քաղաքական դաշտից վերացնելու հարցում։ Չեմ ուզում խոսել այդ մասին և ուռճացնել մեր դերը։ Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն», — ասել է նա։

Հարևան նախագահը խոստացել է հետագայում ևս շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը։

armeniasputnik.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34