Ալիևի խոսքով` Բաքուն պատրաստ է շարունակել առարկայական բանակցությունները

16.07.2020 17:22
3443

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ, սակայն այդ բանակցությունները պետք է առարկայական բնույթ կրեն», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցի ընթացքում։

«Մեր հիմնական գործունեությունը պետք է ուղղվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Դա ազգային խնդիր է։ Դրա հետ մեկտեղ պետք է հստակորեն արձանագրել, որ Ադրբեջանի տեսակետը շարունակում է անփոփոխ մնալ։ Լեռնային Ղարաբաղը մեր պատմական տարածքն է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի», - հայտարարում էր Ալիևը՝ հավելելով, թե Բաքուն այլևս բանակցությունների իմիտացիայով չի զբաղվելու։

«Անիմաստ տեսակոնֆերանսեր չեն լինելու։ Ամեն ինչ պետք է իմաստ ունենա։ Ես արդեն ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շատ ակտիվ բնույթ կրի և չսահմանափակվի միայն շփման գծի մոնիտորինգով, այլև միտված լինի առարկայական բանակցությունների ապահովմանը», -հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40