Ալիևն ու Պուտինը քննարկել են Աղդամում բացված ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի աշխատանքը

30.01.2021 18:37
1356

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը շաբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Աղդամի շրջանում բացված ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանցի ղեկավարի մամուլի ծառայությանը, Ալիևը շնորհավորել է ռուս գործընկերոջը Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացման կապակցությամբ: Ղեկավարներն ընդգծել են, որ դիտորդական կենտրոնը կծառայի կայուն խաղաղության ապահովմանը տարածաշրջանում:

«Պետությունների ղեկավարները նաև բավարարվածություն են հայտնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների՝ բոլոր ուղղություններով հաջող զարգացման առնչությամբ, ինչպես նաև վստահություն են հայտնել երկկողմ կապերի հետագա ամրապնդման համար»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք զինծառայողները, որոնք Արցախյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման համար կաշխատեն ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնում, ժամանել են կենտրոնի տեղակայման տարածք։ 

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40