Ալիևը չի հանդարտվում․ նա Նիկոլ Փաշինյանին «դեմ առ դեմ» կռվելու կոչ է արել

22.07.2020 14:22
6093

Ադրբեջանում դեռ ուշքի չեն գալիս Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական գործուղությունների ձախողումից, ինչի ապացույցն է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունը։

Բաքվի Խաթայի շրջանում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին բնակարաններ ու մեքենաներ հանձնելու արարողության ժամանակ Ալիևը կրկին խոսել ադրբեջանական կողմի «ջախջախիչ հաղթանակից» ու ՀԱՊԿ-ից։

Նրա խոսքերից ենթադրելի է, որ Ալիևը, այնունամենայնիվ, մտահոգություններ ունի, որ ինչ-որ պահի ՀԱՊԿ-ն կարող է միջամտել իրավիճակին։ «Դուք, երևի, լսել եք, որ այն բանից հետո, երբ մենք Հայաստանին ջախջախիչ հարված հասցրինք, նրանք միանգամից պաշտպանության համար վազեցին և դիմեցին ՀԱՊԿ-ին։ Պահանջում էին, որ ՀԱՊԿ-ն Ադրբեջանին դատապարտող հայտարարություն անի»,- ասել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, թե ՀԱՊԿ անդամները Ադրբեջանի բարեկամ երկրներն են։ Այնուհետև Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանություններին «մենամարտի» է հրավիրել՝ ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու փոխարեն։ «Մեզ հետ կռվիր դեռ առ դեմ, կտեսնենք՝ ով կհաղթի»,- ասել է Ալիևը։

Փաստորեն, Իլհամ Ալիևը որոշակի անհանգստություններ ունի ՀԱՊԿ-ի հետ կապված։ Հավելենք, որ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ին չեն դիմել՝ օգնություն ստանալու նպատակով, պարզապես տեղեկացրել են տիրող իրավիճակի մասին և կազմակերպության կանոնադրությանը հարիր կեցվածքի կոչ արել։

Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի միջամտության կարիքը չկա։ Մինչդեռ հայտնի է, որ Բաքուն պարբերաբար դիմում է Անկարայի օգնությանը։




© factor.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02