Ալիևը հայտարարել է, որ ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%

14.08.2021 22:17
1498

Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ականապատման կեղծ քարտեզներ փոխանցելու մեջ՝ միաժամանակ պնդելով, որ ականազերծման աշխատանքներն ընթանում են «արագացված տեմպերով»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk- ին տված հարցազրույցում ասել է, որ վերջին շրջանում հայկական կողմից Ադրբեջանին փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%:

Ադրբեջանի ղեկավարը այսկերպ մեղադրանք է ուղղել Հայաստանին` հայտարարելով, որ ԼՂ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հարյուրհազարավոր ականներ են դրված։ Նրա խոսքով` պատերազմի ավարտից` նոյեմբերի 10-ից մինչ օրս, ականների պայթյունից մահացել են ավելի քան 150 խաղաղ բնակիչ ու զինվորական:

Միաժամանակ Ալիևը վստահեցրել է, որ ականազերծման աշխատանքները, ինչպես նաև ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն ընթանում են «արագացված տեմպերով»:

Հիշեցնենք` 202թ–ի հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։

Հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերի։ Նրանց վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

armeniasputnik.am



 

 



 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40