Թե ինչպես Մարտուն Մելքումյանը փրկեց բեզոարյան այծը

30.04.2026 15:32
1036

2025 թվականի դեկտեմբերի 13-ին Կապան քաղաքի բնակիչ Մարտուն Մելքումյանն ընկերոջ հետ փրկել է Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը, որը հայտնվել էր Գեղի բնակավայրի հարակից տարածքում գտնվող այգիներից մեկի մետաղական ցանցի մեջ և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ։

Մարտունը պատմում է, որ տվյալ հատվածով աշխատանքի էր գնում, երբ լսել է կենդանու ձայնը․ «Ձայնը ոնց որ երեխայի լաց լիներ։ Հասկացանք՝ եթե չօգնենք, չի դիմանա»։

Կենդանին, ըստ նրա, ֆիզիկապես լուրջ վնասվածքներ չէր ստացել, սակայն ամբողջությամբ խճճված էր ցանցի մեջ․ «Կոտոշները մտել էին ցանցի մեջ, չէր կարողանում դուրս գալ»։

Երիտասարդները որոշել են չսպասել համապատասխան ծառայությունների ժամանելուն և գործել սեփական ուժերով՝ չնայած ռիսկերին․ «Մենակ չէի կարող։ Ռիսկ կար, մեծ կենդանի է, կոտոշներով կարող էր վնասել։ Բայց հասկացանք՝ ժամանակ չունենք»։

Մի քանի րոպե տևած գործողության արդյունքում նրանց հաջողվել է ազատել կենդանուն։ Դեպքից հետո ոչ ոք չի տուժել, միայն Մարտունի հագուստն է վնասվել։

Սակայն տեղի ունեցածը միայն դրանով չի ավարտվել։ Սոցիալական ցանցերում տարածվել են նաև մեղադրանքներ, թե իբր ազատելուց հետո վնասել են կենդանուն։ Մարտունը հերքում է այդ խոսակցությունը՝ նշելով, որ հաջորդ օրը կրկին հանդիպել է այծին, և այն եղել է լավ վիճակում։ Նրա խոսքով՝ կա նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է կենդանին ազատ  արձակվել։

«Եթե չօգնեինք՝ կա’մ գայլերը կհոշոտեին, կա’մ ինքն իրեն կսատկեր», – ասում է նա։

Թեև Մարտունը մասնագիտությամբ բնապահպան չէ, վստահ է՝ նման իրավիճակում յուրաքանչյուր մարդ պետք է միջամտի։ Նրա խոսքով՝ ինքը որևէ շահ չի հետապնդել և չի էլ սպասել նման արձագանքի․ «Պարզապես ուզում էինք օգնել։ Չէինք մտածում, որ այսքան կտարածվի տեսանյութը»։

Հիշեցնենք, որ բեզոարյան այծը հազվագյուտ և վերացման եզրին գտնվող տեսակ է, որի որսը Հայաստանում ենթադրում է քրեական պատասխանատվություն։

Մարտուն Մելքումյանը վերջում մեկ պարզ հորդոր ունի․ «Նման դեպքերում պարտադիր պետք է օգնել կենդանուն»։

Այս պատմությունը մեկ կենդանու փրկության մասին չէ սոսկ։ Այն հիշեցում է, որ երբեմն ամեն ինչ կախված է մի քանի րոպեից և մեկ  մարդու որոշումից՝ անցնել կողքո՞վ, թե՞ կանգնել ու օգնել։ Եվ հենց այդ ընտրությունն է որոշում՝ պատմությունը կավարտվի կորստո՞վ, թե՞ փրկությամբ։

Վերջում, իհարկե, կուզենայինք մեր գնահատանքի խոսքն ուղղել Մարտուն Մելքումյանին՝ նման պահվածքի և կենդանական աշխարհի հանդեպ հոգածության համար։

Իզա Ասծատրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40