Անկախ ՀՀ իշխանության հալածանքներից՝ հոգևորականները հավատարիմ են մնում ուխտին. Վեհափառ

24.05.2026 17:27
372

Հայոց եկեղեցու սպասավորներն այսօր ևս ՀՀ–ում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման։ Մայր աթոռում այսօր 4 բարձրաստիճան հոգևորական եպիսկոպոսական ձեռնադրության արարողության ժամանակ իր խոսքում հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։ Նա Հայաստանում և Սփյուռում ծառայող հայ հոգևորականներին օրհենց ու շնորհակալություն հայտնեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին հավատարի լինելու համար։

«Փա՛ռք Աստծո, Հայաստանի և Սփյուռքի հոգևորականներն աննկուն են հոգով, անսասան են Սուրբ Էջմիածնին հավատարմության մեջ, անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը և նախանձախնդրությամբ շարունակում են կատարել իրենց առաքելությունը՝ իրականություն դարձնելու հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենաշինության, հայրենիքի հզորության և առաջընթացի տեսիլքները»,– ասաց Վեհափառը։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:

arm.sputniknews.ru

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է

03.11.2026 15:55

ՀԱՊԿ-ը հուսով է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի

03.11.2026 15:49

Վրաստանը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական և հումանիտար կապերը

03.11.2026 15:02

Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

03.11.2026 14:10

Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել

03.11.2026 12:49

2027-ից պոլիէթիլենային տոպրակներն ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները կարգելվեն․ կլինի բացառություն

03.11.2026 12:46

Հայաստանին հաջողվել է ընդլայնել գործընկերների շրջանակը, բայց ոչ լիովին վերացնել իր կախվածությունը ՌԴ-ից․ The National Interest

03.11.2026 12:41

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

03.11.2026 12:16

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

03.11.2026 11:51

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին

03.11.2026 11:43

Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և արտասահմանցի կոմպոզիտորների կինոյի  համար ստեղծված երաժշտություններ

03.11.2026 11:37

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

03.11.2026 11:25