Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է երկրի՝ Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներն ամրապնդելու, այդ թվում՝ առևտրատնտեսական և հումանիտար կապերը զարգացնելու երկրի մտադրության մասին։
«Region Monitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն
Վարչապետի խոսքով՝ հոկտեմբերին նշանակված՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլին արդեն սկսել է աշխատանքը։
Կոբախիձեն նշել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը, առևտրատնտեսական հարաբերությունները և հումանիտար հարցերի շուրջ երկխոսությունը Վրաստանի առաջնահերթություններից են։ Նա նաև ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հատուկ ներկայացուցչի նշանակումը կարևոր դեր ունի այդ հարցերի առաջմղման գործում։