Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին, ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը ճեպազրույցի ժամանակ:
«Ցանկացած անձ, ով զինվորական ծառայություն է անցել այսօրվա իրենց ասած Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ Արցախում, ըստ Ադրբեջանի՝ հանցագործ է: Հայաստանում քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ 2026 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է վերացնել ՀՀ քաղաքացիությունից զրկելու գործող բացարձակ արգելքը և դատարաններին տալ անձին քաղաքացիությունից զրկելու իրավունք՝ հատուկ ծանր հանցագործությունների դեպքում։ Գործող Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։