Միրզոյան Համլետ․ նահատակված պայմանագրայինը Սիսիանից

12.07.2021 17:47
5733

Միրզոյան Համլետ Գրիշայի․ ծնվել է 1978 թ․ հուլիսի 2-ին Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ Սովորել է Սիսիանի թիվ 3 դպրոցում, ապա Սիսիանի պրոֆտեխնիկական ուսումնարանում ստացել է տրակտորիստի մասնագիտություն։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել  Քարվաճառում․ նոր կազմավորված ազգային բանակում հեշտ չէր, ամեն ինչի պակաս կար, բայց հաղթանակի ոգեւորությունը ծածկում էր բոլոր բացերը, 2 տարի ծառայելուց հետո Համլետը համոզվեց, որ իր տեղը բանակում է․ պայմանագրային ծառայության անցավ Սիսիանի գնդում․․․

Ամուսնացած էր՝ ունի 3 երեխա։

Կապավոր Համլետ Միրզոյանին ծառայակից ընկերները կարոտով են հիշում․ «Լավ ընկեր ենք կորցրել, նրա համար հայրենիքին ծառայելուց ավելի պատվաբեր աշխատանք չկար, բարկանում էր, երբ ասում էին՝ պայմանագրայինները փողի համար են աշխատում, նրանց ընտանիքում բոլորը զինվոր էին՝ հայրը, քույրը․ քույրն էլ էր այս պատերազմի ժամանակ Արցախում։ Խորհուրդներ տալ չէր սիրում, բայց կրկնում էր, որ ծառայության մեջ պիտի ուշադիր լինենք, որ գործի ելքը մանրուքներին ուշադիր լինելուց է որոշվում։ Իր գործը գերազանց էր կատարում, մեր դիրքերում կապի խնդիրը հեշտ լուծվողներից չէր՝ ձյունն ու քամին հաճախ էին փորձում մեզ առանց կապի թողնել, բայց Համլետը եղանակին չէր նայում, եթե պետք էր մի քանի մետր ձյան միջով էլ էր լարերը նորոգում»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Արցախում վիճակն օրեցօր ծանրանում էր, հոկտեմբերի 8-ին Համլետը կամավոր միացավ Արցախ մեկնող խմբին։ Արցախից զանգահարում էր, հուսադրում, հորդորում պինդ մնալ։

Վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 14-ին, չարաբաստիկ այդ օրվան հաջորդեցին ամիսներ, հարազատները հույսով ու աղոթքով բարի լուրի էին սպասում․․․

4 ամիս անց՝ 2021 թ․ փետրվարի 21-ին, ԴՆԹ հետազոտությունը հաստատեց՝ Համլետ Միրզոյանը միացել է անմահների բանակին։

Նահատակված պայմանագրայինի աճյունը հողին հանձնվեց Սիսիանի զինվորական պանթեոնում 2021 թ․ փետրվարի 23-ին։

Տիգրանուհի Բադալյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40