Գուրոսի լուսանկարների ցուցահանդես Գորիսում

13.10.2024 11:19
970

Հոկտեմբերի 11-ին Գորիսի համայնքային պատկերասրահում տեղի ունեցավ «Գուրոս. Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացվեց «Պատմամշակութային արգելոց-թանգարարնների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սեւանկարների հավաքածուից 80 լուսանկար:

Ընդ որում՝ Գորիս էր բերվել 180 լուսանկար, սակայն համայնքային պատկերասրահում հնարավոր եղավ ցուցադրել ոչ բոլորը՝ անհրաժեշտ մակերեսի բացակայության պատճառով:

Լուսանկարների մի մասը երբեւէ չհրապարակված պատկերներ են, որոնք կարեւոր տեղեկություն են պարունակում Սյունիքի բնության եւ հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

Նույն ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի պետ Արգամ Երանոսյանը ներկայացրեց ցուցահանդեսի նկարները:

Ըստ արվեստագետի՝ «Գուրոսը լուսանկարել է խորհրդային շրջանի արդիականացման փուլը, երբ ավանդական տնտեսաձեւից անցում էր կատարվում կոլեկտիվ տնտեսության: Լուսանկարել է նաեւ մարդկանց ապրելակերպն ու կացութաձեւը, երբ քարանձավներից մարդիկ տեղափոխվում էին սարահարթ: Մանրամասնորեն վավերագրել է, թե ինչպես է զարգացել հին Գորիսը, ինչպես է ձեւավորվել ժամանակակից բնակատեղին: Մի խումբ նկարներում էլ պատկերված են 1931-ի երկրաշարժի հետեւանքները: Արհավիքը պատկերած լուսանկարները պահպանվել էին միայն Գուրոսի մոտ: Նա վավերագրել է նաեւ բնական աղետի պատճառով հուշարձաններին պատճառված վնասները: Մանրամասնորեն լուսանկարել է Սյունիքի գեղատեսիլ բնությունը, հատկապես ժայռերը, որոնց հետ կապված են բազմաթիվ առասպելներ ու պատումներ»:

Ցուցահանդեսի բացման ժամանակ առաջարկություն հնչեց Գուրոսի նկարներն ի պահ տալ Գորիսի համայնքային պատկերասրահին եւ ժամանակ առ ժամանակ դրանք մաս-մաս ցուցադրել: Առաջարկությունը, որքան հասկացանք, ի գիտություն ընդունվեց եւ կքննարկվի ԿԳՄՍ նախարարությունում:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 15-ը, ասել է՝ գորիսեցիները մեկ ամիս հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց մեծ հայրենակցի լուսանկարներին:

Ցուցահանդեսի բացման արարողությունը նախապես հայտարարված ժամը 15-ի փոխարեն տեղի էր ունեցել ժամը 11-ին: Ուստի եւ գորիսեցիների մի մասը համայնքային պատկերասրահ այցելեց ժամը 15-ին, որից հետո, կարծեք, վաղօրոք տեղի ունեցած բացման արարողությունը շարունակվեց: Գուրոս արվեստագետի մասին ելույթներ ունեցան պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը, Ակսել Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը, Հասմիկ Թունյանը, Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:

Ցուցահանդեսի առաջին իսկ օրը մի քանի տասնյակ գորիսեցիներ համայնքային պատկերասրահում էին...

***

Լուսանկարիչ, գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գուրոսի (Գուրգեն Գեւորգի Պարոնյան-Հովսեփյանի) արվեստի մասին շատ թե քիչ ամբողջական պատկերացում կազմելու համար պատշաճ ենք համարում ներկայացնել նրա համառոտ կենսագրությունը:

Ծնվել է  1905 թ. սեպտեմբերի 28-ին, Գորիս քաղաքում: 1920-23 թթ. ծառայել է բանակում, 1927 թ. Գորիսում բացել գեղարվեստական լուսանկարչության սրահ: Երեսնական թվականների սկզբին Մոսկվայում բացվել է նրա լուսանկարների ցուցահանդեսը, որը մեծ ճանաչում է բերել արվեստագետին: Այդտեղ բարձր գնահատականի է արժանացել «Տաթեւի վանքը» լուսանկարը, որի տակ մակագրել է «Գուրոս» ծածկանունը: 1939-ին եւ 1956-ին նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում՝ Հայկական արվեստի տասնօրյակների ցուցահանդեսներում: Գեղանկարչության մեջ մասնագիտացել է ինքնակրթությամբ՝ Փ. Թերլեմեզյանի խորհրդով: Ստեղծել է 300-ից ավելի կտավ, որոնց թեման հայրենի բնության անմիջական վերապատկերումն է: Նրա առավել նշանավոր գործերից են «Աշտարակի հին կամուրջը», «Պարզ առավոտ», «Ախթալա», «Երեւանյան խաղող», «Գորիս», «Զանգեզուր», «Հին Խնձորեսկում» եւ այլն, ինչպես նաեւ մի շարք նատյուրմորտներ: Ավելի քան չորս տասնամյակ կապված լինելով հայրենի բնության հետ՝ նկարել է նաեւ մարդկանց աշխատանքային առօրյային առնչվող պատկերներ, կտավին փոխանցել միջնադարյան Հայաստանի բազմաթիվ վանքեր ու ճարտարապետական կոթողներ: Նրա արվեստը, որ բազմիցս ցուցադրվել է Երեւանում ու Հայաստանի մի շարք քաղաքներում, իր հաստատուն տեղն ունի հայ կերպարվեստում եւ պատիվ է բերում թե՛ հեղինակին, թե՛ հայ գեղանկարչությանը: Մահացել է 1981 թ. ապրիլի 30-ին, Գորիսում:

Հ.Գ.

Օրեր առաջ լույս է տեսել «Պատկեր եւ պատում. XX-րդ դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գիրքը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Երեւանում՝ Հայաստանի նկարիչների միությունում:

Գրքի հեղինակն է Արգամ Երանոսյանը:

Ըստ հեղինակի՝ Գուրոսն իր արժանի տեղն ունի այնպիսի լուսանկարիչների շարքում, ինչպիսիք են Արամ Վրույրը, Արա Գյուլերը, Սեբաստիա Սալգադոն եւ ուրիշներ:

Աշխատությունը կազմվել է պատմամշակութային արգելոց-թանգարաններում առկա 891 սեւանկարի հավաքածուի հիման վրա, որոնց մի մասն ապակու հիմքով նկարներ են, մի մասն էլ՝ ժապավեններ:

Նկարների առաջին խումբը Գուրոսը լուսանկարել է 1920-30-ական թվականներին, երկրորդ խումբը՝ 1950-60-ական թվականներին:

Գրքի մի քանի օրինակ տրամադրվել է Գորիսի համայնքային պատկերասրահին՝ վաճառքի համար:

«Սյունյաց երկիր»

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

11.07.2026 15:26

Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

11.07.2026 11:36

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

11.07.2026 10:25

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

10.07.2026 20:46

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

10.07.2026 17:06

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

10.07.2026 16:37

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

10.07.2026 16:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10.07.2026 15:12

Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»

10.07.2026 15:09

Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

10.07.2026 14:53

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

10.07.2026 14:28

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

10.07.2026 14:26