Կապանում ֆուտբոլային մրցաշար՝ լրագրողական թիմերի մասնակցությամբ

23.10.2023 11:24
965

Հոկտեմբերի 21-ի աշնանային արևոտ օրը ֆուտբոլային տոն պարգևեց կապանցի հանդիսականին։ Ժամը 10-ից անսովոր աշխուժություն էր «Լեռնագործ» մարզադաշտում, որտեղ անցկացվեց «Սյունիքի գավաթ-2023 թ.» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար՝ ութ թիմի մասնակցությամբ՝ Գերմանիա, Ռումինիա, Մոլդովա, Եգիպտոս, Լիտվա, Վրաստան, Երևան, Կապան։ Մրցաշարի բացման արարողությանը հանդիսականներին և հյուրերին բարեմաղթանքի խոսքեր հղեցին  և միջոցառման անհրաժեշտությունը կարևորեցին Հ-1 հեռուստատեսության մեկնաբան, Երևանի թիմի ավագ Էդուարդ Քալանթարյանը, ԶՊՄԿ-ի տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Ալավերդյանը, Կապանի համայնքապետարանի սպորտի ոլորտի պատասխանատու Արշամ Սարգսյանը, Կապանի «Սյունիք» թիմի ավագ մարզիչ Արամ Ոսկանյանը։ Ելույթներում մասնավորապես ընդգծվեց, որ Կապանը ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող քաղաք է։

Մրցաշարն առաջնության սկզբունքով էր կազմակերպվել. բոլոր թիմերը մրցեցին միմյանց հետ՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով յոթ հանդիպում՝ 20 րոպե տևողությամբ։ Ընդ որում՝ կարճ դադարից հետո թիմերի մրցակիցները փոխվում էին։

Մինչ կամփոփվեին արդյունքները՝ տեղի ունեցավ վիճակախաղ, որի անցկացմանն ավելի շահագրգռված էին  փոքրիկ հանդիսականները։ Հաջողակները հեծանիվի, հեռախոսի, մարզական համազգեստի, այլ շահումների տեր դարձան։

Երբ ամփոփվեցին արդյունքները, մրցանակակիր  թիմերը դասավորվեցին հետևյալ հերթականությամբ. 19 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Մոլդովայի թիմը, երկրորդ տեղում Ռումինիան էր, երրորդ հորիզոնականը զբաղեցրին տանտերերը՝ Կապանի թիմը։

Մրցանակները հանձնվեցին երեկոյան՝ «Իմպերիալ» հյուրանոցային համալիրի հանդիսությունների սրահում։ Մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով և մեդալներով։ Տոնական մթնոլորտ էր, որ ստեղծեցին լրագրող ֆուտբոլիստները, ովքեր ապացուցեցին, որ կարող են ոչ միայն ֆուտբոլ խաղալ, այլ  կարգին քեֆ անել և ուրախանալ։

Հաճախ ենք խոսում լրագրողական համերաշխության և լրագրողների՝ միմյանց հանդեպ հանդուրժող լինելու մասին։ Նման միջոցառումն այդ նպատակին հասնելու ամենակարճ ուղին է։ Իսկ մրցաշարը լավագույնս անցկացնելու համար արժանին պիտի մատուցել հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի նախագահ, «Մեդիամաքս մեդիա» ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանին, իսկ երախտագիտության առյուծի բաժինը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությանը՝ մրցաշարը հովանավորելու համար։

Օտարերկրացի լրագրողների համար Սյունիքում շրջագայելու ծրագիր էր կազմվել, նրանք մասնավորապես եղան Տաթևի վանական համալիրում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այցը Սյունիք նաև պատեհ առիթ էր՝ ծանոթանալու Սյունիքի  ազգային խոհանոցին, մարդկանց, դիտարժան այլ վայրերի։

Վահրամ Օրբելյան

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17