Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

03.11.2026 14:10
123

Պաշտոնական Բաքուն շարունակում է  Հայաստանի նկատմամբ անհիմն ու կեղծ տարածքային  պահանջների ներկայացման քաղաքականությունը։ Մասնավորապես, նախօրեին, տեղի է ունեցել «Իրևանի (նկատի ունի ՀՀ մայրաքաղաք) ղազիության պատմությունը» (Ղազիությունը մուսուլմանական կրոնական վարչատարածքային կառույց է, որը ղեկավարում է ղազին՝ տվյալ տարածքի մուսուլմանական համայնքների հոգևոր առաջնորդը-խմբ) գրքի շնորհանդեսը, որը պատրաստվել է Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) և այսպես, կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի համատեղ ջանքերով։

Մասնավորապես, Կովկասի մահմեդականների վարչության  նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե «Կովկասի մուսուլմանների վարչությունը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ տեղեկատվական և լուսավորչական գործունեությանը՝ այն համարելով իր աշխատանքի առաջնահերթ և անբաժանելի ուղղություններից մեկը և  աջակցում է Հայաստանից արտաքսված հայրենակիցներին իրենց պատմական բնակության վայրեր վերադարձնելու քաղաքականությանը՝ պետության և ժողովրդի շահերին համապատասխան»։

Փաշազադեն նշել է, թե «Արևմտյան Ադրբեջանում» ղազիության  գործունեության հարկադիր դադարեցումը ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից էթնիկ զտումների և նպատակային տեղահանության անմիջական հետևանքն էր»։

Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ստեղծումը նախագահ Իլհամ Ալիևի պատմական նշանակություն ունեցող որոշումներից մեկն էր։ «Այս համատեքստում Իրևանի պատմական  ղազիության գործունեության վերականգնումը դարձել է պատմական անհրաժեշտություն և ժամանակի պահանջ»,- նշել է Փաշազադեն։

Հիշեցնենք, որ  Կովկասի մահմեդականների վարչությունը նիստ էր հրավիրել ու Երևանում մահմեդական համայնքի հետ կապված «մասնաճյուղ»՝ ղազիյաթ (համարժեք են քրիտոնեական թեմերին) ստեղծել, ինչպես նաև ղեկավար նշանակել։

Միաժամանակ, Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն  ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։ OC Media-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։   Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի


© factor.am

Վրաստանը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական և հումանիտար կապերը

03.11.2026 15:02

Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

03.11.2026 14:10

Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել

03.11.2026 12:49

2027-ից պոլիէթիլենային տոպրակներն ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները կարգելվեն․ կլինի բացառություն

03.11.2026 12:46

Հայաստանին հաջողվել է ընդլայնել գործընկերների շրջանակը, բայց ոչ լիովին վերացնել իր կախվածությունը ՌԴ-ից․ The National Interest

03.11.2026 12:41

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

03.11.2026 12:16

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

03.11.2026 11:51

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին

03.11.2026 11:43

Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և արտասահմանցի կոմպոզիտորների կինոյի  համար ստեղծված երաժշտություններ

03.11.2026 11:37

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

03.11.2026 11:25

Ռուսաստանը Զապորոժիեում հարվածել է դպրոցի, որտեղ օգնություն էին բաժանում. կա 26 զոհ, բազմաթիվ վիրավորներ

03.11.2026 11:02

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է ՆԳ նախարարը

03.11.2026 10:38