ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է

19.11.2019 10:37
1142

«Լիդիան Ինթերնեյշնլը» մեկնաբանել է ՀՀ վարչական դատարանի վճիռը, որով դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է: Դատարանի պատճառաբանությունը կարևոր է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակվող անօրինականությունների համատեքստում:

Մի խումբ անձանց պնդմամբ ի հայտ եկած ենթադրյալ «նոր էկոլոգիական գործոնները» հիմք կարող էին հանդիսանալ ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար: Մերժելով հայցը՝ Վարչական դատարանը հստակ արձանագրում է, որ ներկայացված ապացույցները չեն հանդիսանում «նոր էկոլոգիական գործոններ» և չեն կարող հիմք հանդիսանալ գործող ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար:  Մասնավորապես՝

  1. ՀՀ քննչական կոմիտեի պատվերով Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «Էլարդի» կողմից ներկայացված վիճելի փորձագիտական եզրակացությունը,
  2. սեպտեմբերի 5-ին Շրջակա միջավայրի նախարարի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացված 13 կետերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ նոր ՇՄԱԳ-ի համար
  3. Հարութ Բրոնոզյանի կողմից պատվիրված Ամուլսարի ծրագրի անկախ փորձաքննության արդյունքները:

«Լիդիան Ինթերնեյշնլի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առնչությամբ ասել է, - «Այս լուրը կարևոր է հատկապես «Էլարդի» վիճելի զեկույցի և Շրջակա միջավայրի նախարարի գրությամբ ներկայացրած 13 կետերի վստահելիության առումով: «Լիդիանի» ՇՄԱԳ-ը համապատասխանում է հայաստանյան և միջազգային ստանդարտներին և կազմվել է միջազգային լավագույն փորձին համապատասխան:

«Գնահատում ենք, որ Դատարանը հաստատեց ՇՄԱԳ-ի օրինականությունը: Իսկ ներկայացված հայցը հերթական փորձերից մեկն է խոչընդոտելու «Լիդիանի» օրինական իրավունքին՝ զարգացնելու և իրագործելու Ամուլսարի ծրագիրը»:

«ՀՀ վարչապետը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հաստատելով, որ որևէ իրավական հիմք չկա խոչընդոտելու «Լիդիանին»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն ավարտին հասցնելու և այն շահագործելու համար, որ Ծրագրի իրականացումը բխում է պետության շահից: ՀՀ վարչապետը կոչ է արել Ամուլսարի ճանապարհներն ապօրինի շրջափակողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել դեպի Ամուլսարի ծրագրի տարածք ազատ մուտքը: Այնուհանդերձ, մինչ այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34