ՌԴ զորքերը շարունակում են պահել Կիևի մարզի հյուսիսային հատվածը. նրանք ունեն դրա համար ռեսուրսներ ու կենդանի ուժ. Զելենսկի

29.03.2022 11:23
1632

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորներին՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում գտնվող Իրպին քաղաքը ռուսական զորքից ազատագրելու համար։ Նա ղեկավարը նշել է, որ հակառակորդը շարունակում է հետ մղվել Կիևից։ Այս մասին ասվել է Զելենսկու ուղերձում։
«Սակայն դեռ վաղ է խոսել Կիևի մարզի այս հատվածում անվտանգության մասին, մարտերը շարունակվում են»,- զգուշացրել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա նշել է, որ ռուսական զորքերը շարունակում են պահել մարզի հյուսիսային հատվածը, ունեն դրա համար ռեսուրսներ ու կենդանի ուժ, ինչպես նաև փորձում են վերականգնել կորուստներ կրած ստորաբաժանումների մարտունակությունը։
«Նրանց կորուստների չափը, նույնիսկ 90 տոկոսի մակարդակում, փաստարկ չէ, որ նրանք կանգ առնեն», - հավելել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

www.tert.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02