Դոնբասում մանկապարտեզ, լիցեյ, երկաթգիծ է գնդակոծվել, կան վիրավորներ. ռուս-ուկրաինական հակամարտ իրավիճակը գնալով սրվում է

18.02.2022 11:13
1480

Երեկ առավոտյան Լուգանսկի շրջանի ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ զորքերի սահմանազատման գծից ոչ հեռու, գնդակոծվել է Ստանիցա Լուգանսկայում գտնվող մանկապարտեզն ու երկաթուղային հարթակը։ Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման շարունակական ակնկալիքների ֆոնին Արևմուտքում քաղաքացիական թիրախի գնդակոծումը դիտվում էր որպես Մոսկվայից ուղղակի սպառնալիք:

Գնդակոծվել է ոչ միայն մանկապարտեզը

Ստանիցիա Լուգանսկա գյուղի «Կազկա» մանկապարտեզի գնդակոծության մասին առաջիններից էր, որ հայտնել է «Պրոլիսկա» մարդասիրական առաքելությունը։ Մոսկվայի ժամանակով ժամը 11-ի սահմաններում հրապարակված ֆեյսբուքյան գրառման մեջ առաքելության աշխատակիցները գրում էին, որ մեկ արկ դիպել է Կազկա մանկապարտեզի հարավային պատին, որտեղ երեխաներ են եղել։ Երեք մարդ վիրավորվել է և ստացել ականանետային վնասվածք, հաղորդում է Միացյալ ուժերի օպերացիայի շտաբը։

Գնդակոծության պատճառով հոսանքազրկում է եղել, անմիջապես  տարհանվել են մանկապարտեզի անձնակազմն ու երեխաները:

Ստանիցիա Լուգանսկան գտնվում է Լուգանսկից հյուսիս՝ ուկրաինական զինված ուժերի դիրքերի և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կազմավորումների սահմանազատման գծին, որն աջակցում է Ռուսաստանին։ Հինգշաբթի օրը մոտ երկու հազար մարդ անցել է համանուն անցակետով, չնայած երկու ուղղություններով հրետակոծություններին։ Թեև լրատվամիջոցները նշում էին ռազմական գործողությունների սրման մասին, սակայն բուն անցակետը չի հրթիռակոծվել։

Ավելի ուշ պարզվել է, որ գնդակոծության է ենթարկվել նաև Կոնդրաշովսկայա-Նովայա երկաթուղային կայարանը, որը գտնվում է մանկապարտեզից ոչ հեռու։ Այս մասին հայտնել է «Ուկրզալիզնիցա» երկաթուղային հոլդինգի մամուլի ծառայությունը։ Ալեքսանդր Կամիշինը Telegram-ում հայտարարել է, որ հրետակոծությունն իրականացվել է «օկուպացված տարածքի կողմից» (վերահսկվում է ռուսների կողմից):

Քիչ ուշ հայտնի է դարձել նաև, որ հրետանային արկից վնասել է Լուգանսկից հարավ գտնվող Վրուբովկայի լիցեյի շենքը (նկարում), տուժածներ չկան:

Ահազանգում են երկու կողմն էլ

Թե՛ Ռուսաստանի Դաշնությունը, թե՛ Ուկրաինան,  երեկ պաշտոնապես զեկուցել են սահմանազատման գծում իրավիճակի սրման մասին՝ հավելելով, որ վերջին 6 տարիների ընթացքում այժմ ամենասուր իրավիճակն է:

Դոնբասում միացյալ ուժերի գործողության շտաբը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 16:00-ի դրությամբ «ռուսական օկուպացիոն զորքերի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի 39 խախտում»։ Շտաբը տրամադրել է գնդակոծված բնակավայրերի ցանկը:

ԼԺՀ-ի ներկայացուցիչներն առավոտյան մեղադրել են Ուկրաինայի Զինված ուժերին գնդակոծության մեջ։

«Ուկրաինայի զինված ուժերը փորձում են ակտիվ ռազմական գործողություններ սանձազերծել: Ուկրաինական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման իր պարտավորությունները: Ընթացիկ օրվա սկզբից ուկրաինացի զինվորականները չորս անգամ խախտել են հրադադարի ռեժիմը», - ասվում է անջատողական աշխարհազորի՝ երեկ առավոտյան հրապարակված հայտարարության մեջ:

Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ 122 մմ ծանր հրետանային 32 արկ է արձակվել Ստանիցա Լուգանսկայի ուղղությամբ։ Մեկ արկ դիպել է մանկապարտեզի հարավային պատին:

 Ինչպես BBC-ին հայտնել է Ստանիցիա Լուգանսկայի ղեկավար Ալբերտ Զինչենկոն, արկը հարվածել է երաժշտական սենյակին, որտեղ այն ժամանակ դասեր չեն անցկացվել, և, բարեբախտաբար, այնտեղ երեխաներ չեն եղել, սակայն երեք մարդ վիրավորվել է։

«Մեկը պահակն է, մյուսները՝ լվացքատան աշխատողն ու դաստիարակի օգնական, բոլորը հիվանդանոցում են՝ բեկորային վիրավորումներով, խլացումով ու սթրեսային վիճակկում»,-ասել է գյուղապետը։

Ինչպես նշել է Bellingcat վերլուծական խումբը, լուսանկարում արկերի թողած խառնարանի ձևը վերլուծելուց հետո կարելի է եզրակացնել, որ գյուղը գնդակոծվել է հարավից։

Ռուսական TACC գործակալության հոդվածում, սակայն, նշվում է, որ փորձագետների մանրամասն ուսումնասիրությունից հետո եզրակացվել է, որ մանկապարտեզի շենքը արկի հարված է ստացել արևելքից:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Ուկրաինան կանի ամեն ինչ, որպեսզի հասցնի աշխարհին, որ գնդակոծությունն իրականացվել է Դոնեցկի և Լուգանսկի կողմից վերահսկվող տարածքից։

«Այժմ գլխավորը ողջ աշխարհի համար արձանագրելն է, որ այդ արկերը եկել են Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներից, որոնք վերահսկվում են Ռուսաստանի կողմից»,- հինգշաբթի օրը հայտարարել է նա Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ 

«2014 թվականից մենք արդեն տեսել ենք ամեն ինչ՝ սադրանքներ, անհիմն մեղադրանքներ, իրականության խեղաթյուրում, որի նպատակն էր մեղադրել Ուկրաինային հակամարտության սրման մեջ, արդարացումներ գտնել Ռուսաստանի համար և նրան լրացուցիչ պատճառներ տալ էսկալացիայի համար:

Մենք դիմել ենք բոլոր միջազգային գործընկերներին՝ կոչով անհապաղ դատապարտել Ռուսաստանի կողմից մինսկյան պայմանավորվածությունների լուրջ խախտումը»,- հավելել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Ստանիցա Լուգանսկայում հնչած լուրերից հետո Կրեմլը հայտարարել է, որ «իրավիճակը շատ սրված է ու վտանգավոր»։

«Ոչ ոք, ոչ մի արևմտյան ներկայացուցիչ, չի խոսում սահմանազատման գծում ուկրաինական զինված ուժերի հարվածային հսկայական ներուժի մասին: Եվ սադրիչ գործողությունների հետ մեկտեղ, որոնք միայն ակտիվացել են վերջին մեկ օրվա կամ մի քանի օրվա ընթացքում, սա շատ, շատ վտանգավոր իրավիճակ է»,- TACC-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Քննարկում, դատապարտում են աշխարհի տարբեր կետերում

Լեհաստանի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն, մեկնաբանելով հրետակոծությունը, կողմերին կոչ է արել անհապաղ դեէսկալացիայի դիմել:

«Ցանկացած ուժի կիրառում, հատկապես խաղաղ բնակչության և կարևոր ենթակառուցվածքների դեմ, անընդունելի է: Մենք վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը բոլոր դիվանագիտական ջանքերին` լարվածությունը թուլացնելու և արևելյան Ուկրաինայում խաղաղություն, անվտանգություն և կայունություն վերականգնելու համար», - ասել է նա:

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, որոնք առաջիկա օրերին Ռուսաստանից սպասում են  ներխուժման պատրվակ ստեղծելու սադրանք, հինգշաբթի արձագանքել են իրենց մտավախություններին։

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ նրանք կեղծ դրոշի գործողություն են իրականացնում (կեղծ կամ ուրիշի դրոշով գործողությունը վիճահարույց տարածքներում ռազմական սադրանքներն են)՝ արդարացնելու զորքեր տեղակայելը: Մեր բոլոր տվյալները ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են ներխուժել Ուկրաինա, հարձակվել դրա վրա», - հինգշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ մանկապարտեզի գնդակոծությունն ուղղակիորեն կապել է նման սադրանքների հետ։ «Մենք գիտենք, որ սա կեղծ դրոշի գործողություն էր, որը նախատեսված էր ուկրաինացիներին վարկաբեկելու և պատրվակ ստեղծելու, Ռուսաստանի գործողությունների արհեստական սադրանք ստեղծելու համար: Մենք շատ վախենում ենք, որ առաջիկա օրերին մենք ավելի շատ նման բաներ կտեսնենք»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դատապարտել է Կիևի կողմից վերահսկվող տարածքում գտնվող Ստանիցա Լուգանսկայի մանկապարտեզի գնդակոծությունը։ Այս մասին տեղեկությունը հայտնում է ԵՄ արտաքին ծառայությունը:

«Եվրամիությունը կտրականապես դատապարտում է Ստանիցա Լուգանսկայի մանկապարտեզի հրետանային գնդակոծման մասին տեղեկությունները։ Քաղաքացիական ենթակառուցվածքների նման անկանոն գնդակոծությունը միանգամայն անընդունելի է և ներկայացնում է Մինսկի պայմանավորվածությունների ակնհայտ խախտում», -փետրվարի 17-ին ասել է Բորելը։

Բացի այդ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնության սրումը տարածաշրջանում։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Եվրամիությունը կոչ է անում ԵԱՀԿ դիտորդներին լիարժեք մուտք գործել հակամարտության գոտի։

armtimes.com

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47