Լիոնում կրակոցներ են հնչել հունական եկեղեցու մոտ. քահանան ծանր վիրավոր է

31.10.2020 21:36
2706

Ֆրանսիական Լիոն քաղաքի յոթերորդ շրջանում գտնվող հունական եկեղեցու մոտակայքում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Հաղորդվում է, որ արտակարգ ծառայությունները կատարվածից հետո մեկ վիրավորի են տարհանել, որն ուղղափառ հոգևորական է: 

Հրաձիգին հաջողվել է թաքնվել: Ֆրանսիական հեռուստատեսության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել, երբ 52-ամյա քահանան փակելիս է եղել եկեղեցին: Հանցագործը երկու կրակոց է արձակել: Քահանան ծանր վիրավոր է:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ կատարվածի պատճառով Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսն աշխատանքային այցից շտապ վերադառնում է Փարիզ:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40