Կիևի քաղաքապետը հաստատել է քաղաքացիների տարհանման ծրագիրը

12.02.2022 16:07
1783

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են աշխատել հնարավոր արտակարգ իրավիճակներում և հաստատել են բնակչության տարհանման ծրագիրը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր «ներխուժման» մասին տեղեկությունների տարածման հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով՝ Կիևի քաղաքային պետական վարչության մամուլի ծառայություն հայտարարությունը։

«Քաղաքային ծառայություններն այսօր արդեն աշխատում են ռազմական բնույթի արտակարգ իրավիճակի կանխման պայմաններում»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է Կիևի քաղաքային պետական վարչության մամուլի ծառայությունը։ «Մեր ջանքերն ուղղված են թե՛ հնարավոր սադրանքները կանխելուն, թե՛ հաղթահարմանը, և՛ թե ռազմական հարձակմանը դիմակայելուն, մենք գործում ենք հստակ ծրագրով»,- ընդգծել է քաղաքապետը։

Կլիչկոյի խոսքով՝ մայրաքաղաքում հաստատվել է տարհանման պլան, որը ներառում է տարհանման կետերի գտնվելու վայրերը, անհրաժեշտ տրանսպորտի քանակն ու անվտանգ տարածքները բնակչությանը տեղավորելու համար։ «Եթե մի քանի տարի առաջ ունեինք 1500 քաղաքացու համար նախատեսված  ապաստարան, ապա այսօր դրանց թիվը եռապատկվել է»,- նշել է նա։ Ընդհանուր առմամբ, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդը ներառում է ավելի քան 500 պահեստարան։ Կիևի քաղաքապետի խոսքով՝ բարելավվում է նաև արտակարգ իրավիճակների մասին բնակչությանը ահազանգելու համակարգը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40