Տիգրան Հայրապետյան․ լավագույններին խլեց պատերազմը

05.05.2021 16:27
7307

Տիգրան Կարենի Հայրապետյան․ ծնվել է 2000 թ․ սեպտեմբերի 13-ին Մեղրիում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Մեղրիի  N1 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի բաժին։

Տիգրանի մոտ մաթեմատիկական հատուկ ընդունակություններն ուսուցչուհին նկատել էր դեռ առաջին դասարանում։  Մայրը պատմում է, որ Տիգրանը կարողանում էր հաշվիչից արագ գումարել քառանիշ, հնգանիշ, վեցանիշ մի քանի թիվ։ Տիգրանը ծնողների առաջնեկն էր, ծնողները նրանից շատ-շատ մեծ պահանջներ ունեին՝ հաշվի առնելով նրա բնատուր ունակությունները, բայց Տիգրանը, ում դպրոցական ծրագրային նյութերը, հատկապես մաթեմատիկայի, շատ հեշտությամբ էին տրվում, շատ աշխատել չէր սիրում։ Ի բնե քչախոս Տիգրանն իր իմացածն ի ցույց հանելու հակում չուներ․ մայրը հիմա ափսոսանքով է հիշում իր բացարձակ պահանջները որդուց, ինքն ուզում էր աշխարհը տեսնի, թե ինչքան խելացի ու կրթված է իր տղան , իսկ Տիգրանը հազար ու մի հետաքրքրություն ուներ, ազատատենչ պատանին երեւի ինչ-որ բան կանխազգալով, ուզում էր հասցնել լինել ամենուր, հասցնել ամեն ինչ։ Նկարչական դպրոց էր բացվել Մեղրիում․ Տիգրանի առաջին աշխատանքն այնքան ճիշտ էր թե՛ գույների, թե՛ գծագրի առումով, որ զարմացրել ու հիացրել էր երիտասարդ ուսուցչուհուն։

Տիգրանը զորակոչվելուց առաջ մասնակցել էր պատվո պահակային գնդի համար պատանիների ընտրությանը․ նրա թե՛ արտաքին, թե՛ մտավոր  տվյալները համապատասխանում էին․ նա առաջիններից մեկն էր ընտրվել։ Ծնողները համոզված էին, որ իրենց որդին Ստեփանակերտի պատվո պահակային վաշտում է ծառայելու․ զորակոչի հաջորդ օրը Տիգրանը զանգահարում է մորն ու տեղեկացնում, որ իր երազանքը կատարվել է՝ ծառայելու է Մատաղիսում․․․

Բանակային կյանքից Տիգրանը ոչինչ չէր պատմում, նույնիսկ մեդալներ ստանալու մասին չէր տեղեկացրել, մայրը նրա նահատակվելուց հետո հրամանատարներից է իմացել, որ որդին բազմաթիվ մեդալներ ունի՝ «Մարտական հերթապահության», «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ», «Բանակի գերազանցիկ», շարքում վերջինը «Մարտական ծառայության» մեդալն է, որը Տիգրանին շնորհվել է հետմահու։

Տիգրանը հետախույզ էր, մասնագիտություն, որում նա գիտելիքների ու ֆիզիկական տվյալների շնորհիվ, փայլում էր։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց։ Հետախույզ, դիրքի ավագ, սերժանտ Տիգրան Հայրապետյանն առանց խուճապի, գիտակից, հասուն զինվորականի պես, անցավ իմացածը մարտադաշտում կիրառելուն։ Ծնողների անհանգիստ զանգերին Տիգրանը հանգստացնող հորդորով էր պատասխանում, ասում, որ ինքն ապահով է, որ ամեն ինչ հրաշալի է լինելու։

Հոկտեմբերի 2-ին Տիգրանը վերջին անգամ է զանգահարել ընտանիքի անդամներին․ հետո ամիսներ շարունակ ծնողները սպասում էին՝ լուրի, սփոփանքի, ձայնի․․․ Միայն հինգ ու կես ամիս անց ԴՆԹ հետազոտությունը հաստատեց՝ Տիգրանը զոհվել է․․․

Տիգրանուհի Բադալյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40