Աշխատող ու կայուն քաղաքացին է պետության հիմնասյունը. Դավիթ Դանիելյան

01.05.2023 16:46
1123

ԽՍՀՄ փլուզումից հետո աշխատավորի, բանվորի, արվեստագետի, գիտնականի նկատմամբ հարգանքն էլ կարծես «փլուզվեց»: Այդ մասին շատ հաճախ էի խոսում հորս հետ, որը չնայած դժվար տարիներին, չդադարեց ստեղծագործել ու իր որդիներին էլ սովորեցրեց լինել ստեղծագործող:

90-ականներին սկսված պետական գույքի և սեփականության վերաբաշխման հետևանքով շատ աշխատավորներ լքեցին Հայաստանը: Այսօրվա գիտական և կրթական ճգնաժամի հետևանքները հենց այդ անարդար վերաբերմունքն էր աշխատավորի նկատմամբ:

2018 թվականի հեղափոխության արդյունքում պետական կառավարման հիմնական սկզբունքը աշխատանքի խրախուսումն է, գիտական առաջընթացն ու կրթական զարգացումը: Աշխատող ու կայուն քաղաքացին է պետության հիմնասյունը:

Հենց այս պատճառով էլ որդեգրել եմ աշխատատեղերի ստեղծմանը և սահմանամերձ բնակավայրերում ներդրումների ներգրավմանը նպաստող գործելաոճ:

 Այդպիսի գործելաոճի արդյունք է մասնավորի հետ համագործակցությամբ կառուցված Գեղանուշի կարի արտադրամասը: Շենքը ամբողջովին պատրաստ է, առաջիկայում կիրականացվի աշխատակազմի վերապատրաստում և սարքավորումների տեղադրում:

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Գեղանուշ բնակավայրը նույնպես սահմանամերձ է և հայտնվել է թշնամու ուղիղ թիրախի ներքո:

Այդուամենայնիվ մեր հայրենակիցները շարունակում են ապրել այս գյուղում և արարել, անտեսելով վտանգը:

Գեղանուշի կարի արտադրամասը հնարավորություն կտա մի քանի ընտանիքների եկամուտի լրացուցիչ աղբյուր ունենալ և կնպաստի գյուղական միջավայրի բարելավմանը:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02