Որ ամրապնդվեն տնտեսական կապերը

12.05.2022 17:32
3407

«Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով սեմինարը մայիսի 12-ին մեկնարկեց Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Մեծ հայրենականում ընկած կապանցի զինվորների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:

Այնուհետև տարածաշրջանային սեմինարի մասնակիցները Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում ծանոթացան Սյունիքի կազմակերպությունների և անհատ ձեռներեցների արտադրանքն ու գեղանկարիչների ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսին: Ծանոթանալուց հետո  բարձրացան երկրորդ հարկ, որտեղ բացման խոսքով սեմինարի մասնակիցներին ողջունեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Համայնքի ղեկավարը  համոզմունք հայտնեց, որ սեմինարն ազդակ կհանդիսանա  քննարկվող նախաձեռնությունների իրականացման համար, աշխատանքային հարթակ կդառնա ձեռներեցների և գործարարների համար՝ առաջավոր տեխնոլոգիաները և բարձր չափանիշներն արտադրության մեջ ներդնելու ճանապարհին, ինչպես նաև ուղի կհարթի տնտեսական ու մտավոր ներուժը  լիարժեքորեն օգտագործելու նպատակով:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ողջույնի խոսքում այն միտքը շեշտեց, որ տարածաշրջանային սեմինարը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ծանոթանալու գործընկեր երկրների փորձին, այլև Կապան ժամանած հյուրերին: Նաև հույս հայտնեց, որ սեմինարն օգտակար կլինի ոչ միայն փորձի փոխանակման առումով, այլև հյուրերին հնարավորություն կտա հաղորդակցվելու Սյունիքի տնտեսական ներուժի հետ: Մարզպետը կարևորեց  հանգամանքը, որ սեմինարի երրորդ օրը քննարկելու են բնապահպանական հիմնահարցեր, և սեմինարի օրակարգում ներառված են «կանաչ» տնտեսության զարգացմանը միտված հեռանկարները:

ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում ընդգծեց, որ Կապանը միջազգային առևտրի առումով ռազմավարական նշանակություն ունի և այն տարածաշրջանն է, որ կարող է հրապուրել Հայաստանի գործընկերներին:

Երկրորդ գործոնն այն է, ասաց բանախոսը, որ սեմինարի մասնակիցներն ավելի մանրամասն կծանոթանան ԵԱՏՄ հարավային գործընկերոջը, մանավանդ Կապանին, որտեղ նախկինում գործում էին մեկ տասնյակից ավելի միութենական ենթակայության արդյունաբերական ձեռնարկություններ, ինչը բարերար հետք է թողել քաղաքային միջավայրի, քաղաքային մշակույթի և երիտասարդության վրա:

- Մտածում ենք վերականգնել նախկին կորպորատիվ կապերը՝ դրանք  հագեցնելով նոր բովանդակությամբ, - ասաց փոխնախարարը:

Վ. Տերտերյանը հույս հայտնեց, որ հաջորդ նման սեմինարն  ավելի ներկայացուցչական կլինի՝ միջպետական կապերն ավելի սերտ դարձնելու համար:

«Սյունյաց երկիրը» սեմինարի առաջին նիստի ավարտից հետո խնդրեց ԵԱՏՄ ռազմավարական տնտեսական քաղաքականության բաժնի պետ, մակրոտնտեսության մասնագետ Անդրեյ Պանտելեևին՝ համառոտ տալ իր զեկուցման էությունը: Ի պատասխան նա ասաց՝ «Ես փորձել եմ ներկայացնել այն հնարավորությունները, որ ընձեռում է ԵԱՏՄ-ն տարածաշրջաններին, այդ թվում՝ Հայաստանին: Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ Հայաստանի գործարարները կարող են ազատորեն առևտուր անել ԵԱՏՄ բոլոր երկրներում, ավելի ստույգ՝ Ձեզ հարկ չի լինի վճարել լրացուցիչ հարկեր, Ձեզ համար այնպիսի պայմաններ են ստեղծված, ինչպես ռուսաստանցիների համար:

Եթե դու բժիշկ ես, համեցեք, կարող ես քո մասնագիտական ունակությունները դրսևորել, եթե ուզում ես վարսահարդարման սրահ բացել, խնդրեմ, Ռուսաստանում, Բելառուսում՝ ոչ մի խնդիր չկա:

Եթե դու որևէ փաստաթուղթ ես ձեռք բերել Հայաստանում, դա ընդունելի է միության բոլոր երկրներում»:

Սեմինարն աշխատանքները կշարունակի մայիսի 13-ին, որը բնապահպանական թեքում կունենա:

Վահրամ Օրբելյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08