Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վրդ. Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ Ս. Հարության տոնի առթիվ

30.03.2024 23:17
1084

Հավատավոր սիրելի՛ քույրեր և եղբայրներ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին յուր հավատացյալ ողջ հոտով այսօր նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնը: Տոն, երբ մենք ուրախությամբ լսում ենք Հարություն առած Տիրոջ պատմությունները, թե ինչպես է Նա ողջունում Մարիամ Մագդաղենացուն և մյուս Մարիամին, հորդորում Թովմասին հավատալու, Պետրոսին պատգամում է հովվելու իր հոտը, բացում սուրբ գրությունները և հաց է կտրում Էմմավուսի վերնատանը, բանում է առաքյալների աչքերը և ուղարկում նրանց աշխարհում Քրիստոսի անունն ու Աստծո խոսքը տարածելու և աշխարհի փրկության Ավետարանը քարոզելու:

Տոնելով Զատիկը՝ Եկեղեցին մեզ հիշեցնում է, որ ինչպես Աստծո Գառը, իր վրա վերցնելով մարդկային ցեղի ողջ մեղքը, կամովին մահն ընդունելով և իր արյունը հեղելով մարդկության փրկության համար, հրաշափառ կերպով հարություն առավ՝ մարդկությանը նվիրելով հավիտենական կյանքը ժառանգելու երկնային շնորհը, այնպես էլ մենք, մաքրելով, դեն նետելով հին մարդուն, նոր արարած դառնանք՝ զատված մեր մեղքերից և արժանի հավիտենական կյանքի:

Տոնելով Զատիկը՝ Եկեղեցին մեզ կոչ է անում ապրել խաղաղության, սիրո, ամենայն բարեպաշտության և մաքրաբարոյության մեջ, ջանասիրաբար աշխատել՝ ծառայելու ուրիշներին, որպեսզի մեր իսկ հարության օրը մենք արժանի լինենք հավերժական ուրախությանը։ Հարություն առած Տեր, հանուն որի փառք, պատիվ և երկրպագություն Հորն ու Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից:

Տոնելով Զատիկը՝ Եկեղեցին մեզ ոգեշնչում է լինել տոկուն՝ քաջությամբ և նվիրումով աշխատելով մեր փրկության համար, որովհետև աշխարհի ողջ չարությունն ու վիշտը, ատելությունն ու մահը հաղթահարվել են Քրիստոսի հարության զորությամբ, քանի որ Նա հաղթել է չարին:

Ուստի, սիրելինե՛րս, երախտագիտությամբ այն ամենի, ինչ Աստված արել է մեզ համար Քրիստոսի միջոցով, նվիրվենք Հորը, բարեպաշտ կյանքով, Ավետարանին մնայուն հավատարմությամբ ուժեղանանք և Քրիստոսի հարության կենարար զորությամբ լուսավորենք ապագայատեսիլ մեր հույսերը՝ յուրաքանչյուրիս գործուն մասնակցությամբ վաստակելու հաղթանակած կյանքով հարազա՛տ բնօրրանում ապրելու մեր իրավունքը:

Օրհնությամբ՝

Հոգեշնորհ տ. Մակար վրդ. Հակոբյան

Սյունյաց թեմ / Syunyac tem

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40