Վահե Հակոբյանը սխալ է. Շուռնուխում տները կառուցում է կառավարությունը

11.03.2021 19:28
5843

Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում հայտարարել է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում բնակիչների կորցրած տների փոխարեն նորերը կառուցվում են ոչ թե պետության, այլ բարեգործական միջոցներով։ 

«Այսօրվա դրությամբ ոչ մի աջակցություն չի կատարվել, այսօր նույն Շուռնուխի բնակիչները, ովքեր կորցրել են իրենց տները, բացառությամբ ով իրենց օգնում, աջակցում է, դա Գորիսի քաղաքապետն է ու (Զանգեզուրի-խմբ.) պղնձամոլիբդենային կոմբինատը»,- ասել է Հակոբյանը։ 

Լրագրողի դիտարկմանը, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ՝ տները պետությունն է կառուցում, Հակոբյանը պատասխանել է․ «Չէ, ինչի՞ մասին է խոսքը»,- այնուհետև վերահաստատում, որ շինարարությունն իրականացվում է բարեգործական միջոցներով:

Հարցազրույցի այս հատվածը տարածել են aysor.am և irakanum.am կայքերը։ 

Հիշեցնենք, որ Շուռնուխ գյուղը արցախյան վերջին պատերազմից հետո փաստացի դարձավ սահմանամերձ բնակավայր, և այս տարվա հունվարի 5-ին գյուղի 13 տներ աղմկահարույց սահմանազատման արդյունքում հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե, ի վերջո, Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց տներից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը կառավարությունը մասնակցություն ունի՞, թե՞ ոչ։ 

Կառավարությունը 2021-ին 470 միլիոն դրամ է հատկացրել Շուռնուխում նոր թաղամաս կառուցելու նպատակով

2021-ի փետրվարի 18-ի կառավարության որոշմամբ 2021 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից քաղաքաշինության կոմիտեին է հատկացվել 470 մլն դրամ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման նպատակով։ 

Կառավարության նիստի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը հայտնել էր, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում, առաջին փուլում 2021-ին նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհը՝ առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կառուցվելու են բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին ընթացքում, և երրորդ փուլով հնարավոր է անհրաժեշտություն լինի, որ հասարակական և գյուղարտադրական նշանակության որոշ կառույցների և շենքերի շինարարության հարցեր առաջ քաշվեն: 

«Դրանք կլինեն 2022-2023 թթ. ընթացքում: Առաջին երկու փուլերի գնահատականը, ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով, կկազմի մոտ 700 մլն դրամ»,- նշել էր նա:

Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումն ամբողջությամբ  ֆինանսավորվում է կառավարության կողմից

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքի մարզի հետպատերազմական խնդիրներով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է։ Fip.am-ի հետ զրույցում Ղուկասյանը հաստատեց, որ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումն ամբողջությամբ ֆինանսավորվում է կառավարության կողմից։ 

«Թաղամասի կառուցումն ամբողջությամբ ֆինանսավորվում է կառավարության կողմից։ Ինչ վերաբերում է բարերարներին, որոնց ես, ի դեպ, շատ լավ ճանաչում և վերաբերվում եմ, իրենք ընդհանրապես որևէ կապ չունեն նշված ծրագրի հետ։ Ծրագրով նախատեսվում է կառուցել թաղամաս, 13 ընտանիքների համար տներ, կից կառույցներ՝ անասնագոմեր, նախատեսված փողոցով։ Բարերարների առաջարկներում երբեք նման ծրագիր չի եղել և չկա, միանշանակ այդ հայտարարությունները մանիպուլյացիաներ են»,- ասաց Ղուկասյանը։ 

Նա նշեց, որ ժամանակին նաև հրապարակումներ են եղել՝ հարցադրումներով, թե ինչու՞ է կառավարությունը Շուռնուխում թաղամաս կառուցում, եթե բարերարներն արդեն իսկ կառուցում են, ինչը, ըստ նրա, աբսուրդային է։ Ղուկասյանը նշեց, որ կառավարությունը չի կարող հույսը դնել բանավոր խոստումների վրա, քանի որ պարտավորություն ունի  քաղաքացիների նկատմամբ։

Իսկ թե նշված բարերարներն ի՞նչ են անում, վարչապետի խորհրդականն ասաց, որ նրանց հետ հաճախ է հանդիպում, ընդհանրապես այլ աշխատանք են իրականացնում։ Ղուկասյանի խոսքով՝ բարերարները Շուռնուխում գնում են չբնակեցված տներ և դրանք տրամադրում սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքներին։ Ավելին, նշված թաղամասում բարերարները հավելյալ տներ կառուցելու համար որևէ ծրագիր չեն ներկայացրել։

Ի դեպ, Ղուկասյանն ասաց, որ այս պահին թաղամասի ճանապարհներն են կառուցում,  որից հետո մոտակա օրերին նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի, և  ինտենսիվորեն կսկսվի շինարարությունը։ «Մինչև տարեվերջ ավարտին կհասցվի»,- ասաց նա։

Հակադարձելով Վահե Հակոբյանի՝ պետական աջակցության բացակայության մասին պնդմանը, Ղուկասյանը նշեց, որ այդ ընտանիքներին պետության կողմից սոցիալական աջակցություն ևս տրամադրվել է՝ միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300,000 դրամ և յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68,000 դրամ՝ մինչև կստանան նոր բնակարանը։

Այսպիսով, Վահե Հակոբյանի պնդումը, թե Շուռնուխում տները կառուցվում են ոչ թե պետության, այլ բարեգործական միջոցներով, սխալ է և մանիպուլյատիվ։ 

https://fip.am

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հուլիսի 15/16-ին Հացավան, Աշոտավան գյուղերում

14.07.2026 16:10

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»

14.07.2026 11:43