«Նարա դանս»՝ 26 տարի Կապանի մշակութային ռիթմում

17.06.2026 12:51
622

Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում հունիսի 16-ին «Մենք 26 տարեկան ենք» խորագրով, հաշվետու համերգով հանդես եկավ «Նարա դանս» պարարվեստի ստուդիան (գեղարվեստկան ղեկավար՝ Նարինե Մովսիսյան)։ Այս միջոցառմանը դահլիճի օթյակում տեղ էին զբաղեցրել Կապանում տեղակայված զորամասի զինվորները։ Իսկ ընդհանրապես հանդիսականը ջերմորեն էր արձագանքում ստուդիայի սաների յուրաքանչյուր ելույթին։ Համերգը մեկնարկեց «Շալախո» հայ ժողովրդական պարարվեստի ամենասիրված պարերից մեկով։

Հաղորդավարի խոսքում անդրադարձ կատարվեց Նարինե Մովսիսյանի գործունեությանը, այն ամենին, թե ինչպես նա ստեղծեց «Նարա դանս» պարային ստուդիան, որ այսօր քառորդ դարից ավելի պատմություն ունի։ Արժանին մատուցվեց ստուդիայի գեղարվեստական ղեկավարի նվիրումին և ջանքերին։ Այնուհետև պարային ստուդիայի տարբեր տարիքային խմբերը հանդես եկան ժողովրդական և տարբեր ազգերի պարերի կատարումներով։ Նարինե Մովսիսյանը Քաջարանի համայնքապետարանի «Զանգեզուր» պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է նաև։ Տոնական այս համերգին մասնակցություն ունեցավ պարային այդ համույթը՝ հայրենասիրական պարով։ Հնչեցին նաև երգային կատարումներ (Վահե Ստեփանյան, Գաբրիել Ջիգ)։

Համերգի ավարտին պարային հրավառություն էր։ Ստուդիայի սաները պարը սկսեցին դահլիճում, այնուհետև բեմ բարձրացան, և նրանց միացան մյուս պարողները՝ մոտ 120 պարող։ Իսկ ամենավերջում՝ հրավառություն և ջերմ բարեմաղթանքներ։

Տեղեկացնենք նաև, որ «Նարա դանս» պարարվեստի ստուդիան «Գրան պրի» մրցանակակիր է։ Հուլիսի 1-7-ը Բաթումում կայանալիք միջազգային փառատոնում խումբը կներկայացնի Կապան քաղաքը՝ բարձր պահելով մեր տարածաշրջանի պատիվը։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40