Գնել Սանոսյանը դիտարկել է Վերին Խոտանան, Կապան-Ճակատեն, Տաթև-Լծեն ճանապարհների կառուցման ընթացքը

15.01.2022 14:29
3939

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում։

Նախարարը երեկ դիտարկել է Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։

Անկախ եղանակային վատ պայմաններից, նախարարը Սյունիքի մարզպետի, Կապան համայնքի ղեկավարի, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ դիտարկել է Վերին Խոտանան, Կապան-Ճակատեն, Տաթև-Լծեն ճանապարհների կառուցման ընթացքը։

Կապանից Ճակատեն տանող հիմնական ճանապարհի հողային աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն արված է։ Զուգահեռաբար կատարվում են նաև այլընտրանքային ճանապարհի անցանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն մայիսին, այն վերջնական պատրաստ կլինի աշնանը։

Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները ևս սկսվել են։ Իրականացվում են հողային աշխատանքներ։ Երկարությունը 11 կիլոմետր է։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40