Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը նոր տնօրեն ունի

27.02.2025 22:43
1135

Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի անձնակազմին է ներկայացրել տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հասմիկ Մարտիրոսյանին։

Իր խոսքում Գևորգ Փարսյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Լիլիա Վարդանյանին՝ երկար տարիների կատարած արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև սերունդների կրթման, դաստիարակման և երաժշտական դպրոցի ունեցած ձեռքբերումների գործում ներդրած գնահատելի ջանքերի համար։

Հաշվի առնելով Լիլիա Վարդանյանի մասնագիտական կարողությունները, գիտելիքներն ու բազմամյա փորձը, համայնքը նախատեսում է շարունակել համագործակցությունը նրա հետ՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։

Ներկայացնելով և շնորհավորելով Հասմիկ Մարտիրոսյանին կառույցի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ՝ համայնքի ղեկավարը նախ կարևորել է նրա մասնագիտական գիտելիքները, մարդկային և բարոյական հատկանիշները, ինչպես նաև պատասխանատու լինելու հանգամանքը՝ տվյալ պաշտոնում նշանակվելու համար։ Համայնքի ղեկավարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման օրոք դպրոցը կշարունակի իր զարգացման ընթացքը և էլ ավելի մեծ բարձունքների կհասնի։

Նշենք, որ Հասմիկ Մարտիրոսյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժինը և 2001 թվականից առ այսօր աշխատում է իր մասնագիտությամբ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40