Կա՞ Սյունիքում մի պաշտոնյա, ով պատասխանատու է մարզի տարածքով անցնող միջպետական և հանրապետական ճանապարհների անցանելիության համար

15.01.2024 15:09
1341

Վերջին օրերին տեղացած ձյան առատ տեղումները նոր փորձություն են մարզի ճանապարհաշինական կազմակերպությունների համար…

Այսօր առավոտվանից անանցանելի է Տաթև-Շինուհայր ճանապարհի Սատանի կամրջի հատվածը: Ժամը 12-ի դրությամբ ճանապարհներին այն իրավիճակն էր, որն արտացոլված է կից ներկայացվող լուսանկարներում:

Ճանապարհին հարկադրաբար կանգնած վարորդները զայրացած էին, հայհոյում էին բոլոր պատասխանատուներին՝ անուն առ անուն…

Վարորդներն առնվազն հինգ հարց բարձրացրին՝ խնդրելով փոխանցել պատկան մարմիններին.

  1. ի՞նչ իմաստ ուներ Տաթև-Լծեն՝ միլիարդավոր դրամներ կլանած ճանապարհի կառուցումը, որ ամենաթեթև ձյան տեղումներից հետո չի գործելու,
  2. ո՞ր կազմակերպությունն է սպասարկում Բարձրավանի և Քաշունիի (եթե, իհարկե, սպասարկում է), խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ և Շինուհայրի խաչմերուկ ընկած ճանապարհը,
  3. ինչպե՞ս է ստացվում, որ Կապան քաղաքից (Սյունիք գյուղի խաչմերուկից սկսած) մինչև Բարձրավանի և Քաշունիի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը լիովին մաքրված է, իսկ այդ խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ՝ ձյունածածկ, տեղ-տեղ անանցանելի,
  4. ո՞ր կազմակերպությունն է սպասարկում Կապան-Երևան մայրուղու Տաթև-Լծեն ճանապարհահատվածը (եթե, իհարկե, սպասարկում է),
  5. կա՞ Սյունիքում մի պաշտոնյա, ով պատասխանատվություն է կրում մարզի տարածքով անցնող միջպետական և հանրապետական ճանապարհների անցանելիության  ու անվտանգ երթևեկության համար:

Ահա այսպես էլ գլուխներս պահում ենք՝ մեր աշխատասենյակներում վեր ընկած, ամսական պարգևավճարները պարտադիր ստանալով, զրո արժեք ունեցող պատվոգրանման թղթերը ստրուկներին շաբաշ տալով...

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38