Գորիսի պետական քոլեջ. տասնամյակների փառավոր ավանդույթները շարունակելու վճռականությամբ

01.09.2021 20:25
6170

Սեպտեմբերի 1-ին, ավանդույթի համաձայն, Գորիսի պետական քոլեջում անցկացվեց տոնական ցերեկույթ՝ նվիրված Գիտելիքի եւ դպրության օրվան:

Կրթօջախն ամենայն պատշաճությամբ էր նախապատրաստվել նոր ուսումնական տարվան:

Այս տարի նույնպես կրթօջախը գրկաբաց դիմավորեց իր ուսանողներին եւ հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնում Գորիսի ամենահին եւ բարեհամբավ ուսումնական հաստատության շեմին: Իսկ նոր ընդունվածների թիվը 141 է:

Ներկաներին ողջույնի խոսք հղեցին հաստատության  տնօրեն Կարեն Լազարյանը, ուսումնական հարցերով փոխտնօրեն Դավիթ Ջուլհակյանը եւ դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Տոնն առանձնահատուկ էր մեկ այլ առումով եւս. հանդիսավոր արարողության ժամանակ դիպլոմներ հանձնվեցին  Գորիսի պետական քոլեջի նախորդ ուսումնական տարվա շրջանավարտներին:

Դիպլոմները հանձնեց քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, ով իր շնորհավորանքի խոսքում բարի երթ մաղթեց շրջանավարտներին՝ ցանկանալով  հաջողություններ եւ, իհարկե, ստացած  մասնագիտական գիտելիքները կյանքում իրացնելու հնարավորություն: Տնօրենը նաեւ նշեց, որ կրթված քաղաքացին է Հայաստանի Հանրապետության  հուսալի ապագան եւ մեր ազգային անվտանգության գլխավոր գրավականը :

Միջոցառման ավարտին շրջանավարտները հնարավորություն ունեցան իրենց շնորհակալանքի խոսքը հղելու տնօրենությանը, դասախոսական անձնակազմին, ինպես եւ վերհիշել ուսումնառության տարիների գեղեցիկ ու հիշարժան դրվագները:

Բարի երթ, նոր ուսումնական տարի:

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17