Ճակատենի ճանապարհից ադրբեջանցիները 4-5 մ հեռավորության վրա են գտնվում, ձեռքով են անում, սուլում, հասցրել են ստրատեգիական ճանապարհ կառուցել, անվտանգության ոչ մի երաշխիք չկա․ համայնքի ղեկավար

04.08.2021 22:29
8610

Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի արոտավայրերի մեծ մասը, ջրի հետ միասին մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գյուղացիները անասուններին հիմա արածեցնում են այլ տարածքում։ Արոտավայրերը քիչ են, պատահում է, որ անասունները արածելու կամ ջուր խմելու համար անցնում են ադրբեջանցիների վերահոկղության տակ գտնվող տարածք։ Հուլիսի 26-ին արոտի ժամանակ գյուղացիները նկատել են, որ իրենց 4 կովերը չկան, մտածել են, որ գուցե իջել են «Յուրդեր» կոչվող տարածք, ջուր խմելու և անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածք։ Այս մասին Tert․am–ի հետ զրույցում ասաց Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը։ 

Համայնքապետի խոսքով՝ գյուղացիներից մեկը, ում պատկանել են կովերը, հեռադիտակով տեսել է, որ անասունները գտնվում են ադրբեջանցիների վրանների մոտ՝ կապված վիճակում, ինչից հետո տեղյակ են պահել սահմանապահներին, վերջիններս էլ ռուս խաղաղապահներին։

«Երբ ռուսները դիմել են ադրբեջանցիներին, գյուղացիները տեսել են, որ կովերը այլևս այնտեղ չեն։ Ադրբեջանցիները ռուսներին ասել են, որ իրենց մոտ կովեր չկան, թող ապացուցեն, որ այդպես է, տեսանյութ կամ լուսանկար հրապարակեն։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ տեսանյութի կամ նկարահանման մասին է խոսքը։ Եթե այդ պահին տեսնեին, բնականաբար չէին թողնի, որ անցնեն, ոչ թե կնկարահանեին։ Դեպքի առիթով դիմել ենք համապատասխան մարմիններին, հիմա ընթացակարգի մեջ է։ Գյուղացին կովը վարկով է գնել, հիմա չի կարողանում վճարել տոկոսները, խնդրել եմ սառեցնեն տոկոսները մինչև հարցը լուծվի։ Հակառակ դեպքում, հավանաբար, կվաճառի նաև մյուս անասուններին»։

Համայնքապետը նշում է, որ նման դեպք գրանցվել է նաև փետրվարին։ «Ես չեմ կարող երաշխավորել, որ վաղը նման դեպք չի կրկնվի, շատ մոտ ենք իրենց, անվտանգության խնդիր կա։   Եթե էսպես շարունակվի, գյուղում մարդ չի մնալու։ Գյուղի բնակիչները չեն պահանջում ո՛չ գումար, ո՛չ ապրելու միջոց, պահանջում են միայն անվտանգություն, դա է թիվ մեկ խնդիրը։ Հարևանի տուն գիշերը վախենում ես գնալ։ Ես ամեն օր գնում, գալիս եմ Ճակատեն, ու ամեն օր ադրբեջանցիները 4-5 մ հեռավորության վրա ինձ ձեռքով են անում, դա նորմալ չէ»։

Ադրբեջանական կողմը, երբեմն, դիմում է սադրանքների։ Մասնավորապես կիրակի օրը ճանապարհին, որտեղ 4-5 մ հեռավորության վրա ադրբեջանցիներն են, մեքենայով անցնելիս՝ ադրբեջանցիները շատ վատ են իրենց պահել, սկսել են շվացնել, գոռգոռալ, մեքենայի մեջ կանայք և երեխաներ են եղել, շատ են վախեցել։ Դրա մասին զեկուցել եմ սահմանապահ զորքերին, իրենք էլ ռուս խաղաղապահներին»։

Հարությունյանի խոսքով՝ ադրբեջանական ամենամոտ դիրքը գյուղից 650-700 մ է հեռու։ «Դեկտեմբերից սկսեցին արագ կերպով ինժեներական աշխատանքներ կատարել իրենց դիրքերում, հարթեցման տեխնիկա է աշխատել, ինչից հասկացանք, որ ճանապարհ են կառուցում, մեկ ամսվա մեջ ամեն ինչ կազմակերպել են, իսկ մեր ճանապարհը վերանորոգելու համար արդեն  3 ամիս է՝ դիմել են բոլոր պատական մարմիններին, որ վերանորոգեն, դեռ պատասխան կա։ Աստված հեռու, որ պատերազմ, սկսվի այդ ճանապարհը մեզ շատ է պետք գալու։ Սպասում ենք, բայց հնարավոր է գա մի օր, որ էլ չկարողանանք սպասել»։

tert.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11