Թե ինչպես Անդրֆեդերացիայի կենտգործկոմը Կապանի շրջանի 21 գյուղ նվիրաբերեց «եղբայրական» Ադրբեջանին

10.12.2020 11:08
7321

Հայաստանի Հանրապետության` Ադրբեջանին սահմանակից շրջանները գտնվում են մշտական գնդակոծման տակ։ Վիճակը խիստ ծանր է նաեւ Կապանի շրջանում։ Եվ գաղտնիք չէ` սահմանամերձ մի շարք շրջաններում ադրբեջանցիների առավելությունները պայմանավորված են նրանով, որ հարեւան հանրապետության իշխանությունները ժամանակին կարողացան խաղաղ ճանապարհով Հայաստանից զավթել աշխարհագրական կարեւոր տարածքներ։
Հիմա այն ժամանակվա Հայաստանի իշխանությունների անհեռատես ու պարտվողական քաղաքականության պտուղներն ենք ճաշակում։ Բայց ի՞նչ կասեն այսօրվա իշխանությունների քաղաքականության մասին գալիք սերունդները։ Մի՞թե պատմությունը կրկնվում է։
Թե ինչ հաճույքով ու հեշտությամբ է «Մեծ քաղաքականությունը» կլանում հայկական տարածքները` մեկ անգամ եւս ներկայացնում է ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Կլիմենտ Հարությունյանի հետ հարցազրույցը։

- Աշխատում եմ «Ռազմական շինարարությունը Հայաստանում 1918-45 թթ.» մենագրության վրա եւ ուսումնասիրությունների ընթացքում հանդիպեցի փաստաթղթերի, որոնք առնչվում են 20-ական թվականներին Հայաստանի սահմանների վերաձեւմանը։
Մեր օրերում, երբ Կապանը եւ նրա շրջակա գյուղերը կրկին գտնվում են վտանգի տակ, առավել եւս կարեւորվում է հասարակության լայն շրջաններին ներկայացնել հետեւյալ փաստերը։ Այսօր Կապանի շրջանը գնդակոծվում է Ադրբեջանի Զանգելանի շրջանի այն գյուղերից, որոնք մինչեւ 1929 թ. գտնվում էին Հայաստանի կազմում։
Այդ բնակավայրերի հայկական անվանումները կարելի է գտնել ինչպես 13-րդ դարի 2-րդ կեսի եւ 14-րդ դարի առաջին տարիների պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը» աշխատության մեջ, այնպես էլ 1917 թ. Շուշիում հրատարակված «Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի բնակավայրերի ու բնակչության թվակազմի մասին տեղեկագրում»։ Ներկայիս Կապանի եւ 20-ական թվականներին Ադրբեջանի կազմում ստեղծված Զանգելանի շրջանի գյուղերը Կովսական, Հաբանդ, Ձորք, Բաղք հայակական գավառների մասն էին կազմում։
- Ո՞ւմ որոշմամբ եւ թողտվությամբ այդ գյուղերը հայտնվեցին հարեւան հանրապետության կազմում։
- Հայաստանի խորհրդայնացումից հետո, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված մի շարք պայմանագրերի համաձայն (1921-29 թթ.), Կապանի գավառի մասն էր կազմում այժմյան Զանգելանի շրջանի շուրջ 21 գյուղ։ Այն օրերին եւս ադրբեջանցիներն անընդհատ դիմում էին սադրանքների` շրջափակում ճանապարհները, անասուններ գողանում, փչացնում ցանքսերն ու այգիները։ Զանգեզուրի գավգործկոմը եւ Հայաստանի կառավարությունը բազմիցս մերժել են հայակական գյուղերն Ադրբեջանին հանձնելու անհիմն պահանջները։ Այնուամենայնիվ, համաձայն Անդրֆեդերացիայի ԿԳԿ-ի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստի որոշման, ԱՍՍՀ Ջաբրայիլի շրջանին է անցնում ՀՍՍՀ Կապանի շրջանի Շայֆլի (Շարաֆլու), Գիրգիլի (Ղըրղըլու), Նաջաֆլար, Կարագյոլ, Չուխուր-Յուրդ, Վերին Քենլիկ, Թազաքենդ, Առաջին Քյալի, Ջանբար, Շարիկուն, Աղքենդ, Քյուլի, Կուն, Ղշլաղ, Փիրվեսլի, Բուրունլի, Բուրջանլար, Սեյդլյար, Ներքին Քոլակլի, Ղազանչի, Տուլու-Կիտյախ գյուղերը։
Բավական է ծանոթանալ նիստի մասնակիցների ցուցակին` հասկանալու, որ այս անգամ եւս հայկական տարածքների պատկանելության հարցը որոշվել է լուծել առանց հայերի, եթե հաշվի չառնենք, որ հրավիրված անձանց կարգավիճակով նիստին մասնակցել է երկու հայ (Շերենց, Շահվերդով)։ Նիստը նախագահել է Մ. Ցխակայան։ Նախագահության «ինտերնացիոնալ» կազմը հետեւյալն էր` Դ. Բունիաթ-Զադե, Միրջաֆար-Բաղիրով (նույն ինքը Բերիայի գործակալը, որ գնդակահարվեց 1953 թ.), Ա. Դոլիձե, Վ. Ստուրուա, Ի. Թաղիեւ, Ա. Շահվերդով, Ս. Յակուբով, Գ. Բաբաեւ։
- Նշված բռնակցված գյուղերի ռազմավարական նշանակությունը եւս անհերքելի է...
- Մինչեւ 1929 թ. հրատարակված բոլոր պաշտոնական քարտեզները լավ պատկերացում են տալիս այդ գյուղերի աշխարհագրական առավելության մասին։ Իմ ձեռքի տակ են 1926-28թթ. Դոնի Ռոստովում հրատարակված կարմիր բանակի գլխավոր շտաբի ռազմատեխնիկական վարչության քարտեզները, որոնք պահպանվում են ՀՀ նորագույն պատմության պետական կենտրոնական արխիվում։ Վերը նշված գյուղերը սեպի նման խրված են Կապանի շրջանի տարածքում, իսկ որոշ գյուղեր, օրինակ` Աղքենդը եւ Ղազանչին, գտնվում են Կապանից ընդամենը 1 կմ հեռավորության վրա եւ փակում են ճանապարհը դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ եւ Շիշկերտ գյուղերը, հսկում օդակայանն ու երկաթուղին։ Ի դեպ, համաձայն վերը հիշատակված քարտեզի, Արծվաշենն անջատված չէր Հայաստանի տարածքից։ Մեր պատմությունն, իրոք, խոր` ուսումնասիրման եւ նորովի մեկնաբանման կարիք ունի։
Գտնում եմ, որ այս տխուր փաստից, ինչպես եւ մեր ժողովրդի ողջ պատմությունից, պետք է անհրաժեշտ հետեւություններ անել։

Զրույցը վարեց Մարիետա Առաքելյանը
«ԵՐԿԻՐ», 1 հուլիսի 1992

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11