Արմեն Հակոբջանյանը ստանձնեց Սիսիան համայնքի ղեկավարի լիազորությունները

18.04.2023 11:32
2351

Ապրիլի 17-ին Սիսիանում ուշադրության արժանի իրադարձություն էր՝ համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնմանը նվիրված ավագանու նիստ...

Միգուցե և ավագանու այդ նիստը նման նշանակություն և կարևորություն չունենար, եթե նախորդած գրեթե մեկ տարում ականատես եղած չլինեինք այն զարգացումներին, որոնք տեղի էին ունենում համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման շուրջ:

2022 սեպտեմբերյան՝ վերջնական արդյունք չունեցած ընտրությանը հաջորդեց 2023 թ. մարտի 26-ի ընտրությունը, որին մասնակցում էին քաղաքական երեք ուժ՝ Հայասատանի հանրապետական կուսակցությունը (նախընտրական ցուցակը գլխավորում էր Ջիվան Մարգարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (նախընտրական ցուցակը գլխավորում էր Արմեն Հակոբջանյանը) և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (նախընտրական ցուցակը գլխավորում էր Ավագ Ասատրյանը):

Ընտրությանը մասնակցած 11355 սիսիանցիների (22880 ընտրողից) ճնշող մեծամասնությունը (մոտ 65 %-ը) քվեարկեց հօգուտ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության: Ասել է թե՝ ավագանու 21 մանդատից 13-ը բաժին ընկավ այդ կուսակցության նախընտրական թիմին: Հինգ մանդատ ստացավ ՀՀԿ-ն, երեք մանդատ՝ ՔՈՍԴԿ-ն:

Եվ ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանն ապրիլի 17-ին պետք է ստանձներ համայնքի ղեկավարի լիազորությունները: Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի հոդված 74-ն է սահմանում՝ «Համայնքի ղեկավարն իր լիազորություններն ստանձնում է իր ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստում համայնքի բնակիչներին տրված երդմամբ»:

Համո Սահյանի անունը կրող մշակույթի կենտրոնի դահլիճում հրավիրված ավագանու նիստին ներկա էին խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, կրթական հաստատությունների տնօրեններ, տարածաշրջանում տեղաբաշխված զինվորական կառույցների և իրավապահ մարմինների պատասխանատուներ, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, հանրության ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ:

Ի դեպ, երբեմնի Սիսիանի շրջանը հիմա միավորված է մեկ համայնքի մեջ (2022 թվականի սեպտեմբերի 26-ի ընտրությունից առաջ տարածաշրջանը բաժանված էր երկու համայնքի՝ Սիսիանի և Գորայքի):

Ավագանու անդրանիկ նիստին, սակայն, չէին մասնակցում Հայաստանի հանրապետական կուսակցությունից և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ընտրվածները (բացի Աննա Ավետիսյանից):

Ինչևէ, ավագանու 21 անդամից ներկա էին 14-ը, ինչը նշանակում էր, որ նիստն իրավազոր է:

Ավագանու նիստը բացեց Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Աննա Կարապետյանը, ով էլ մարտի 26-ի ընտրության արդյունքները համառոտ ներկայացնելուց հետո նիստի վարումը (սահմանված կարգի համաձայն) վերապահեց ավագանու անդամ Սուրեն Վարդանյանին:

Այնուհետև Արմեն Հակոբջանյանը համայնքի բնակիչներին տվեց հետևյալ երդումը (տեքստը սահմանված է ՏԻՄ օրենքով)՝ «Ստանձնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.

Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:

Այնուհետև ելույթ ունեցան և Արմեն Հակոբջանյանին ու ավագանու ընտրյալ անդամներին ողջերթի խոսքեր ուղղեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը և Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

«Սյունյաց երկիրը» նույնպես շնորհավորում է Արմեն Հակոբջանյանին՝ Սիսիան համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, նաև հույս հայտնում, որ ավագանու մյուս յոթ անդամները նույնպես, իրենց տարաձայնություններով հանդերձ, մեկ ամբողջություն կդառնան համայնքային շահերին առնչվող խնդիրների շուրջ և արժանապատվորեն կդիմակայեն Սյունիքի մարզին և մասնավորապես երկու-երեք կողմից սահմանապահ դարձած Սիսանի տարածաշրջանին սպառնացող բազմաթիվ մարտահրավերներին:

 

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05