Սյունիքում մեկնարկել է արոտների ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքը

23.08.2021 20:48
4789

Սյունիքի մարզի 7 բնակավայրում մեկնարկել է արոտների ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքը: Շուրջ 7,1 կմ ջրագծի, 9 խմոցի, 2 փարախի և հովվի 4 տնակի կառուցման համար կառավարությունը հատկացրել է 112 մլն դրամ:

Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այսօր Սյունիքի մարզում ականատես եղանք, թե ինչպես են նմանատիպ կառույցները նպաստում, որ արոտները դառնան օգտագործելի: Դա մի քանի խնդիր է լուծում՝ օգտագործման տարածքների, չդեգրադացնելու տարածքները՝ չօգտագործելի լինելու պատճառով:

Տոլորս բնակավայրի վարչական ղեկավարը նշում է՝ նոր ջրախմոցներն անհամեմատ կթեթևացնեն գյուղացու առօրյա հոգսը:

Մարատ Առաքելյան (Տոլորս բնակավայրի վարչական ղեկավար) - Ջրախմոցների առավելությունն այն է, որ կեսօրին անասունը ջուր է խմում, նորից գնում է արոտի, կաթնատվությունն է բարձրանում, երեկոյան ժամին նորից անասունը ջուրը վերցնում, իջնում է գյուղ: Ջրախմոցի հիմնական նպատակն այն է, որ կաթնատվությունը բարձրանում է, եկամուտներն է շատանում գյուղացիների:

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով մի շարք այլ աշխատանքներ ևս կատարվում են: Դեռ ապրիլին՝ Բալաք, Շինուհայր և Շուռնուխ համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 3 տրակտոր, իսկ աշնանը՝ մարզի Շաղատ, Շուռնուխ, Անգեղակոթ և Նժդեհ համայնքների կոոպերատիվներին կտրամադրվի 7 գյուղտեխնիկա, այդ թվում՝ 1 տրակտոր և 1 բեռնատար ավտոմեքենա:
 
Արման Խոջոյան
 - Սյունիքի մարզում շուրջ 20 համայնք ընդգրկված են ծրագրում, սակայն արդարացիորեն պետք է նշել, որ միայն 12-ն են, որ ակտիվ են: Ծրագրով նախատեսվում է նաև անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռքերում և օգտագործում, կարծես մենք աշխատում ենք ամբողջ շղթայով:

Գյուղատնտեսական արտադրողների և վերամշակողների կարողությունների բարձրացման նպատակով Սյունիքի մարզի՝ Մեղրի, Գորիս և Սիսիան համայնքների 4 տնտեսվարողների հետ կնքվել են նաև նպատակային ֆինանսավորման պայմանագրեր՝ շուրջ 81 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից 50 մլն դրամն արդեն տրամադրվել է, իսկ մնացածը տարվա ընթացքում կտրամադրվի չրերի արտադրության, կաթի վերամշակման և բնական հյութերի արտադրության նպատակով։

1lurer.am

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08