«Սյունյաց երկիրը» վերադարձավ Կապանի սահմանամերձ դիրքերից. հանուն հայրենիքի անձնազոհության պատրաստ կամավորականներ տեսանք այնտեղ

22.10.2020 17:45
9806

Սյունիքի սահմանամերձ գյուղերում ամրաշինական-ինքնապաշտպանական աշխատանքներ են կատարվում, որոնց ականատես եղանք այսօր…(չենք նշում տեղանունները` անվտանգության նկատառումներից ելնելով)։
Հեռահար հրետանու համազարկերի խուլ որոտների արձագանքներն անընդհատ լսելի էին։ Գյուղերից մեկի վարչական շենքի բակում գործնական մթնոլորտ էր, որտեղ արդեն հանդիպում ենք զինվորական համազգեստով (եւ ոչ միայն) մարդկանց։ Հենրիկ Միրզոյանն ասում է, որ պատերազմական վիճակը բոլորին է վերաբերվում. «Այսօր չպիտի ասենք, թե պատերազմը հեռու է մեզնից եւ ձեռքներս ծալած նստենք ու սպասենք, թե ինչ է կատարվելու, պատրաստ ենք միմյանց թեւ ու թիկունք լինել։ Բոլորիս ոգին ամուր է, մեր կանայք էլ կամավոր լծվել են ռազմական գործողություններին աջակցելուն միտված հասարակական աշխատանքներին, եթե պետք լինի` զենք կվերցնեն»։
Հանդիպում ենք նաեւ գյուղի ինքնապաշտպանության հարցերով պատասխանատու Սպարտակ Զաքարյանին, ով սիրով ներկայացնում է տարածքում ստեղծված իրավիճակը. «Գյուղի տղաներով ստեղծվել է ինքնապաշտպանական ջոկատ, որն անընդհատ համալրվում է Կապանի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում աշխատող եւ Երեւանից ու տարբեր շրջաններից արմատներով համագյուղացիներով։ Ջոկատին միացել են կամավորներ` պատրաստ մարտական առաջադրանքներ կատարելու։ Այժմ ինժեներական-ամրաշինական աշխատանքներ են կատարվում այնտեղ, որտեղ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղի պաշտպանական դիրքերն են եղել։ Դրանք թարմացվում եւ հարմարեցվում են ժամանակակից պահանջներին։ Այս գյուղը երկու անգամ պատերազմ է տեսել, եւ բնակչությունը ոչ մի անգամ չի լքել։ Ինչ վերաբերում է կամավորականներին` նրանց տրամադրությունը բարձր է, խղճի եւ սրտի մտոք լծվել են ինքնապաշտպանական աշխատանքներին։ Տեղացիների ոգեւորությունը տեսնելով` կամավորականները եւս տրամադրված են իրենց առջեւ դրված խնդիրները լուծելուն։
Գյուղի բնակչությունն ապրում է հանապազօրյա կյանքով, բոլորն ընկալում են պահի լրջությունը, խուճապային տրամադրություններ չկան, ամենօրյա գործին լծվել են նաեւ կանայք, իսկ մյուս համագյուղացիները զբաղված են իրենց տնտեսական ամենօրյա գործերով` անասուններ, հավ ու ճիվ պահելով եւ հնարավորինս կամավորականներին օգնում են։ Իսկ մեր համաքաղաքացիներին կասեմ, որ մեզ լքելու երկիր չունենք, այս հողի վրա ապրել ենք ու պիտի ապրենք։ Այժմ յուրաքանչյուր ոք անելիք ունի մեզ պարտադրված պատերազմում…»։

Հաճելիորեն զարմացանք, երբ սահմանագլխի այդ բնակավայրում խմելու ջրի` վաղուց սպասված հարցն էին լուծում։
Ստեղծված իրավիճակի մասին իր նկատառումները ներկայացրեց Սուրեն Գեւորգյանը (գյուղի կամավորականների ջոկատի հրամանատարը). «Պատերազմի առաջին օրերից զորակոչվել, մասնակցել եմ այլ ուղղությունների մարտական գործողություններին, հետո վերադառնալով Կապան` համայնքապետի կողմից ստանալով այլ հրահանգավորում, ներգրավվել եմ համայնքի սահմանների պաշտպանությանը։ Մեր խմբի հետ Կապանից ուղեւորվել ենք այստեղ` բնակավայրի ինքնապաշտպանությանն աջակցելու։ Ամեն ինչով ապահովված ենք` թիկունքային մասով հոգում է Կապանի համայնքապետարանը։ Դժվարություններ էլ կան` մեծ ու փոքր, բայց բոլորն էլ հաղթահարելի են։ Գյուղի բնակիչներն առավելագույնս աջակցում են, մանավանդ կենցաղային հարցերում։ Հերթապահելուց հետո տղաները տաք սնունդ են ստանում, հանգստանում, նորից շարունակում ծառայությունը։
Տարեկիցներիս էլ կփոխանցեմ, որ հոգեպես ամուր ու կայուն լինեն։ Այս ժամանակահատվածում կարեւորն այդ է, քանզի այս պատերազմը կտրուկ շրջեց բոլորիս կյանքը։ Եվ շատ կարեւոր է պահել սառնասրտությունը` գիտակցել, որ յուրաքանչյուրիցս շատ բան է կախված, եւ առավելագույնս պիտի նվիրվենք  մեր սահմանները պաշտպանելու գործին»։

Եղանք նաեւ ամրաշինական-ինժեներական աշխատանքներ կատարող տղաների մոտ, ովքեր քիչ ասել է թե՝ լրջությամբ են լծված գործին, տարածքում արդեն մարտական տեխնիկա է տեղադրվում: Տղաներն այս խնդրում քչախոս են, եթե չասենք լռում են այդ մասին: Նրանց մեջ հանդիպում ենք Թաթուլ Ծատրյանին, ով մասնակցել է Ապրիլյան պատերազմին, ծանր վիրավորում ստացել, տեւական բուժումներից հետո ապաքինվել, եւ այսօր էլ մեզ պարտադրված հերթական պատերազմով թելադրված հայրենի սահմանների պահապանների հետ է. «Ոչ մի թուրք լամուկ չի կարողանա մտնել մեր հողը, մարտականորեն ենք տրամադրված, առողջությունս էլ, փառք Աստծո, տեղն է, կդիմանանք»,- համոզված է Թաթուլը:
Եղանք նաեւ մեկ ուրիշ գյուղում, որտեղից մինչեւ դիրքեր մեզ ուղեկցեց կամավոր Անդրանիկ Մովսիսյանը: Պարտադիր զինծառայության ժամանակ մասնագիտությամբ կապավոր է եղել, ծառայել է հատուկ ստորաբաժանումում, հետո Քարվաճառում՝ Օմարի լեռնանցքում: 
«Չե՞ն անհանգստանում տնեցիները». հարցին պատասխանում է, որ անհանգստություն կա, բայց վստահությունն ավելի գերակշռող է: 
«Այստեղ եղողներս` բոլորս, իրար ճանաչում ենք, ուստի մի ջոկատ ենք կազմել, հրամանատարը գյուղի վարչական ղեկավարն է՝ տեղանքին քաջատեղյակ, բոլորս էլ աջակից ենք նրան: Թիկունքից էլ ամեն ինչով ապահովում են»,- խոսքը եզրափակում է մեր զրուցակիցը:
Գյուղի ներքին հատվածում տղաները դիրքավորվել են…
«Կարեւոր չէ` համագյուղացի՞ է, թե՞ ոչ, բոլորը պիտի գան», - ասում են հայրենիքի մերօրյա պաշտպանները: Գյուղի վարչական ղեկավար Սասուն Սարգսյանը եւս տեղեկացնում է, որ բնակավայրի մթնոլորտը հուսադրող է, ոչ ոք չի լքել իր օջախը, բոլորն էլ ավելի քան մարտականորեն են տրամադրված` պաշտպանելու սեփական հողը։ Այն օրվանից, ինչ գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպվել է, հեռախոսազանգերը շատացել են, եւ մեզ միացողներ են լինում։ Այսօր նույնպես կամավորներ են գալու` ե՛ւ համագյուղացիներ, ե՛ւ այլ բնակավայրերի ներկայացուցիչներ։ Նախկին գյուղապետ Ռոմա Մուսայելյանն էլ ասում է, որ նույն դիրքերն են, ինչ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, բոլորս էլ պարտավոր ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել, բայց այս պատերազմն ավելի արդիական զենքերով է վարվում, ուստի պետք է անհրաժեշտ հետեւություններ անել…

Վահրամ Օրբելյան

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05