Խաչատրյան Արա․ հայրենիքը պաշտպանելը վեր դասեց սեփական կյանքից

23.06.2021 17:20
5463

Խաչատրյան Արա Ադոլի․ ծնվել է 1985 թ․ հոկտեմբերի 3-ին Գորիսի շրջանի Խնածախ գյուղում։ Սովորել է Խնածախի միջնակարգ դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Շամշադինում։

Արան պայմանագրային զինծառայող էր Սիսիանի զորամասում․ ընկերները նրա մասին ցավով ու ափսոսանքով են խոսում․ «Արան լավ մարդ էր, վստահելի ընկեր, մարդ, ում կարող էիր դիմել առանց ժամին նայելու, Արցախն էլ էր հատուկ սիրով սիրում, մի քանի տարի Քաշաթաղի շրջանում էր ապրել ու հարազատ ծննդավայրի չափ սիրում էր Քաշաթաղը։ Ծրագրեր շատ-շատ ուներ, դրանցից ամենակարեւորն էլ երեխաներ ունենալն էր․ բոլոր նպատակներից ու երազանքներից ընկերս նախընտրեց հայրենիքը  կյանքով պաշտպանելու նպատակը»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ պայմանագրային զինծառայող Արան միացավ Արցախը պաշտպանելու շտապող ծառայակիցներին։ Արայի հայրը Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկներից էր ու նրանց ընտանիքում հայրենիքի համար պայքարելը պատվի խնդիր էր։ Ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցներում գոտեպնդում էր բոլորին, ասում, որ ինքն ու ընկերները թուրքին ներս չեն թողնի, որ քանի հայ զինվորն Արցախում է, բոլոր հայ ընտանիքները պիտի հանգիստ լինեն։ Ընտանիքի անդամների հետ վերջին հեռախոսային խոսակցությունը հոկտեմբերի 16-ին է տեղի ունեցել, հետո շուրջ 5 ամիս հարազատները լուր չունեին, նրանց տեղեկացրել էին, որ Արան զոհվել է, բայց քանի դեռ մարմինը չկար, հարազատները հրաշքի հույս ունեին․․․

Ավա՜ղ, հրաշք տեղի չունեցավ, մարտի 6-ին ԴՆԹ հետազոտությունը հաստատեց՝ Արա Խաչատրյանը նահատակվել է․․․

Պատերազմից ամիսներ անց՝ 2021թ․ մարտի 8-ին Գորիսի զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հերոսացած Արա Խաչատրյանի հուղարկավորությունը։

Տիգրանուհի Բադալյան

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34