Հաճախորդ կա քաղաքում, հաճախորդ

13.10.2021 17:16
4893

Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի ներկայացուցիչները համատարած պատռել և պատերից պոկել են Գորիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի թեկնածու Կարեն Լազարյանի քարոզչական պաստառները:

Մի քիչ ուրիշ կերպ ներկայացնենք այս տեղեկությունը. Գորիսում ընդդիմադիր համարվող քաղաքական ուժի ներկայացուցիչները պատռել և պոկել են մեկ այլ քաղաքական ուժի քարոզչական պաստառները: Այսպես որ գրում ենք, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Որպեսզի հասկանալի լինի, որ պաստառներ պատռողները ոչ թե իշխանության, այլ ընդդիմության ներկայացուցիչներ են: 

Սա է քոչարյանականների իրական դեմքն ու էությունը: Բա որ սրանք ընդդիմադիր (իբր՝ ընդդիմադիր) հալով են այսպիսի բաներ անում, մի հատ պատկերացրեք, թե ինչեր են արել, երբ իշխանություն էին: Սրանք կյանքում փոխվողը չեն: Սրանց ԴՆԹ-ի մեջ պինդ նստած է ջարդելու, փշրելու, վնաս հասցնելու, գյադայություններ անելու, սպանելու գենը: Դա կապ չունի ժամանակների հետ: Իշխանություն կլինեն, ընդդիմություն կլինեն, դրսում, թե բանտում, նույն գյադեքն են: 

Էս էն նույն քոչարյանականներն են, որ 1998-ին Կարեն Դեմիրճյանի, 2003-ին Ստեփան Դեմիրճյանի, 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները դնում էին Քոչարյանի քվեաթերթիկների վրա՝ ծեծելով հանձնաժողովի անդամներին, վստահված անդամներին: Դե, չենք ասում, որ պաստառներ պոկելը, ընդդիմադիրների նախընտրական շտաբներ վնասելը և այս կարգի մունդռիկությունները սովորական երևույթ էին: Կամ ընդդիմադիր գործիչների մասին վարկաբեկող լուրերի, բամբասանքների, զառանցանքների տարածումը՝ իրենց լիակատար վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով, ընդհուպ՝ Հ1-ով: 

Այնպես որ՝ եթե սկսենք սրանց արածները հերթով հիշեցնել, մի տարին չի բավականացնի: Նույնն են մնացել. ավելի շուտ արեգակը կսկսի երկրագնդի շուրջ պտտվել, քան թե սրանք կփոխվեն: Ոնց էին ընդդիմադիր գործիչների կին վստահված անձանց ծեծում, շորերը պատռում, ձեռները ոլորում, գետնին գցում, հարվածում: Ի՞նչ ասենք. հազար հատ տեսանյութ կա, կարող եք ինքներդ էլ բացել, նայել: 

Հիմա կարող է հարց առաջանալ. բայց ինչո՞ւ են քոչարյանականները ՀԱԿ-ի թեկնածուի պաստառները պոկել ու պատռել, այլ ոչ թե ՔՊ-ի թեկնածուի: Առավոտից իրիկուն իշխանության, ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ ասես, որ չեն ասում. կապիտուլյանտ, դավաճան, հող հանձնող և այլն, և եթե պատռեին ՔՊ-ի թեկնածուի պաստառները, կասեինք՝ դե հա, նրանց ատում են, չեն սիրում, Առուշ Առուշանյանի մուռն են հանում, էմոցիոնալ վարքագիծ են դրսևորում:

Բայց չէ, այդպես են վարվել մեկ այլ ընդդիմադիր ուժի հանդեպ: Որը կարծես թե սրանց հասցեին բառ անգամ չի ասել: 

Հաջորդ հարցն է առաջանում. քոչարյանականների արածի իմաստը ո՞րն է: Ի՞նչ են շահում դրանից: Այ, այստեղ արդեն նորից պետք է հիշեցնենք մեր նախորդ հրապարակումները, որ ըստ էության, հենց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ Փաշինյանը պահպանեց իշխանությունը, իսկ Փաշինյանի շնորհիվ էլ Քոչարյանը ոչ միայն մարտի 1-ի տակից դուրս եկավ, այլ նաև քաղաքական դիակից վերածվեց երկրի թիվ մեկ ընդդիմադիրի: Երկուսին էլ ձեռնտու ստատուս-քվո: Երեկ մեր աչքով ընկավ, թե ինչպես է արմատական ընդդիմության մի ներկայացուցիչ այս ստատուս-քվոն անվանել «Քոշինյան դաշինք»: Այսինքն՝ Քոչարյանը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմադիր դաշտում որևէ այլ ուժ չլինի, ամեն ինչ անում է, որ ընդդիմության կոնսոլիդացիան բացառվի, և այս դաշտում մենակ ինքը լինի: Իսկ սա ո՞ւմ է ձեռնտու: Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանին: Երկուսին էլ շատ հարմար տարբերակ է այս ստատուս-քվոն, ինչի՞ պիտի թույլ տան, որ փոխվի: Դրա համար էլ Գորիսում ոչ թե իշխանության դեմ են պայքարում, այլ մյուս ընդդիմադիր ուժի: 

Որ այս տեմպը չթուլացնեն, մի երկու հոգու էլ ծեծեն, Առուշ Առուշանյանին ազատ արձակելու հարցն էլ կլուծվի: Շուկայական հարաբերությունների տրամաբանությունը դա է հուշում: Հաճախորդների գինն էլ այդ հարաբերություններն են որոշում:

4rd.am

Կապան համայնքի տնտեսվարողները տարեկան պետբյուջե են փոխանցում մոտ 40 մլրդ դրամ, իսկ կառավարությունը դրանից միայն 4,5 միլիարդն է վերադարձնում համայնք

01.06.2026 14:12

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

01.06.2026 12:47

«Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»․ Ալիև

01.06.2026 12:31

Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին (Լուսանկարներ, Տեսանյութ)

01.06.2026 12:27

Հայաստանը կաշխատի ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կլինի անխուսափելի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

01.06.2026 12:25

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

01.06.2026 11:14